Խուդաթյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են TRIPP-ի վերաբերյալ մի շարք հարցեր
Քաղաքականություն
06.05.2026 | 19:55
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական և Եվրասիական հարցերով փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը, քննարկվել են TRIPP-ի վերաբերյալ մի շարք հարցեր Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
«Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության հետ առկա հարուստ աշխատանքային օրակարգը՝ ընդգծելով երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը և պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «TRIPP» նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։