Երբ կգնանք Եվրոպա առանց վիզա․ ԵՄ-ն արձանագրում է Հայաստանի առաջընթացը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
Բոլորը

Հայաստանն առաջընթաց ունի վիզաների ազատականացման ուղղությամբ արված քայլերում։ Երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին հանձնեց այս հարցով առաջին զեկույցը։ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ընթացքում թեմայից խոսեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ 

«Հաճույքով ներկայացնում ենք առաջին առաջընթացի զեկույցը։ Շնորհավորում եմ, այն խիստ դրական բնույթ ունի․ լավ աշխատանք է արձանագրվել նոյեմբերից ի վեր։ Միանգամայն վստահ ենք, որ մենք դա կանենք»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Փաստաթղթերի անվտանգություն, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ և անվտանգություն, հիմնարար իրավունքներ․ Հայաստանի համար գործողությունների ծրագիրն այս չորս ուղղություններն է ներառում։

Եվրահանձնաժողովը հանգել է եզրակացության, որ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման և ապաստանի ոլորտներում Հայաստանը ծրագրի իրականացման «առաջանցիկ փուլում է», իսկ հանրային անվտանգության և հիմնարար իրավունքների ոլորտներում «լավ առաջընթաց է արձանագրել»։

«Հայաստանի իշխանությունները Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում ամուր քաղաքական հանձնառություն են ցույց տվել։ Չնայած այն հանգամանքին, որ այն Հայաստանին է փոխանցվել միայն վերջերս՝ բազմաթիվ բարեփոխումներ կա՛մ արդեն իսկ նախաձեռնվել են, կա՛մ ծրագրվում են Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասվում է զեկույցում։ 

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ Խորհրդում ամենակարևոր քաղաքական որոշումն է՝ ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նրա գնահատմամբ՝ շուրջ երկու տարի կպահանջվի ազատականացման հասնելու համար։ Արդյո՞ք այս պարագայում միգրացիոն ռիսկեր կլինեն։ Ըստ իշխանական պատգամավորի՝ նման փորձ ունեցող երկրներում առաջին տարիներին սովորաբար արձանագրվում է միգրացիայի որոշակի ակտիվացում։  

Զեկույցում կան առաջարկություններ, որոնք կօգնեն լրացնել արձանագրված բացերը։ Հանձնաժողովը շարունակելու է հետևել Գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշերի կատարմանը՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ։ 

Նշվում է, որ այս նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ, իսկ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի հատուկ տեխնիկական և ֆինանսական օգնություն։ 

Առանց վիզա ռեժիմի անցման կարևոր քայլերից մեկը կենսաչափական անձնագրերի ներդրումն է։  Օրերս հրապարակվեց կենսաչափական անձնագրի նմուշի դիզայնը։ Քաղաքացիների համար այն հասանելի կլինի 2026 թվականի աշնանից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան