Վիզաների ազատականացման առաջընթացի ԵՀ զեկույցը Մարագոսը հանձնեց ՆԳ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.05.2026 | 12:50Երևանում տեղի ունեցած պաշտոնական արարողության շրջանակներում Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթաց զեկույցը։
Զեկույցում բարձր է գնահատվում Հայաստանի գրանցած դրական առաջընթացը սահմանված գործողությունների ծրագրի իրականացման հարցում։ Փաստաթուղթը ներառում է նաև հստակ առաջարկություններ, որոնց կատարումը հնարավորություն կտա հասնել Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզային ռեժիմի լիարժեք ազատականացմանը։
Փաստաթղթերի հանձնման արարողությանը հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Մանրամասները՝ տեսանյութում։