Եթե Եվրոպան իրական բարեկամ է, չի կարող աչք փակել Հայաստանում տիրող ապօրինությունների վրա․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.05.2026 | 17:17Երևանում անցկացվող ԵՔՄ գագաթնաժողովին զուգահեռ բողոքի ակցիաներ են իրականացվում։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բացատրում է, որ նպատակն է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցել, որ չպետք է անտեսվի Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները՝ հատկապես Արցախի ուղղությամբ։
«Հայաստանում այսօր ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, մարդկանց դատում են շինծու գործերով, անտրամաբանական մեղադրանքներով մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցում և որպես խափանման միջոց ընտրում են կալանքը, այսինքն՝ զրկում են ազատությունից, իսկ իշխանության հետ կապ ունեցող անձանց կամ պետական համակարգում ծառայող անձանց ծանր հանցագործությունները մնում են․․․ Մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցում, բայց որևէ հետևանք չկա, մասնավորապես Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած վարորդի դեպքը հիշենք։ Այսինքն՝ եթե Եվրոպան որպես իրական բարեկամ է ուզում հանդես գալ Հայաստանի համար, չի կարող աչքերը փակ պահել Հայաստանում տիրող այս ապօրինությունների վրա»,- ասաց Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել արցախահայության անվտանգ ու հավաքական վերադարձը։ Նա նաև ընդգծել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։