«Ոչ թե ՀՀԿ-ն է վերցնում միակ ընդդիմադիրի տիտղոսը, այլ դա իրեն տալիս են Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն»․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած հայտարարությանը, թե կառավարությունը 100 տոկոսով կատարել է ժողովրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, և իշխանությունը լիովին վերադարձրել ժողովրդին, ասաց․ «Ես մինչև էդ կարծում էի, որ ժողովուրդն է փոխել իշխանությունը, և սա ժողովրդի իշխանությունն է, բայց երևի իմ ինֆորմացիան հին է, սխալ է»։

Ինչ վերաբերում է՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ըստ Դանիելյանի, դա պրոցես է։ «Ցանկացած երկրում կոռուպցիան միշտ կա և կլինի։ Կոռուպցիայի դեմ պայքարը մշտական պրոցես է։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ ինչ ռեֆորմներ են լինելու»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով․ «Կոռուպցիան առաջին հերթին լինում է կուսակցությունների ներսում։ Կուսակցական կոռուպցիայի դեմ մեխանիզմներ մենք չտեսանք։ Էլի ցուցակը վերևից է կազմվում, և իշխանության գալուց հետո վերևից ներքև էդ կոռուպցիոն բուրգը կձևավորվի, և մենք տեսնում ենք՝ էնտեղ ծանոթներ, բարեկամներ և այլն»։

Մեր հարցին, թե արդյոք այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կամ իր ղեկավարած ուժն ունե՞ն վարչական ռեսուրսի օգտագործման կարիք, Դանիելյանն այսպես պատասխանեց․ «Երբ մարդիկ ընտրությունների են մասնակցում, հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում։ Սկսում են աշխարհին ուրիշ ձև նայել։ Ես էդ փոփոխությունները շատ կուսակցականների մոտ եմ տեսել ընտրությունների ժամանակ․ վախ է առաջանում՝ բա որ ձայն չտա՞ն։ Իմ կարծիքով՝ դրա կարիքը չունեն, բայց մեկ է, այդ մարդկային գործոնը սկսում է աշխատել»։

Գաղափարական պայքար, ըստ Դանիելյանի, նախընտրական շրջանում չի լինելու։ «Քաղաքական պայքարը սկզբունքների, աշխարհայացքների, նախագծերի պայքար է։ Դուք նման պալքար տեսնո՞ւմ եք»,- հարց ուղղեց քաղաքագետը՝ եզրակացնելով, որ սև-սպիտակ հռչակված ուժերից բացի մյուս կուսակցությունները պայքարելու են ընդդիմություն լինելու համար։

Ստեփան Դանիելյանը համաձայն չէ, որ ընդդիմադիր այլ ուժերի լռության, համաձայնության շնորհիվ այսօր ՀՀԿ-ն անարգել վերցնում է միակ ընդդիմադիրի տիտղոսը։

«Ոչ թե ՀՀԿ-ն է վերցնում միակ ընդդիմադիրի տիտղոսը, այլ դա իրեն տալիս են Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն։ Այդ 2 ուժերը միմյանցով ենք պայմանավորված։ Ինչի՞ են մարդիկ ձայն տալիս ՔՊ-ին, որովհետև այն իշխանությունից հեռացրեց ՀՀԿ-ին։ Հիմա ՀՀԿ-ն ասում է՝ ով որ ՔՊ-ից դժգոհ է, ձայն  տվեք մեզ, մենք ամենաարմատական քննադատողներն ենք»,- մեկնաբանեց քաղաքագետը՝ հավելելով, որ մնացած կուսակցությունները դեր չունեն։ «Կա սև-սպիտակ, մյուսները՝ կարմիր, կապույտ՝ տեղ չունեն»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին հարցաքննելու հարցին ի պատասխան Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը չի կարող միջամտել քննությանը, Դանիելյանն ասաց․ «Եթե վարչապետը չի միջամտելու, ուրեմն Մարտի 1-ից չպիտի խոսի։ Եթե ինքն ասում է՝ գործը բացված է, ինքը տեղյակ է, տիրապետում է գործի մանրամասներին: Էդ մանրամասները ինչպե՞ս են իր մոտ հայտնվել, քննչական մարմինն է չէ՞ իրեն տվել։ Այսինքն՝ ինքը հաղորդակցության մեջ է, գործին տիրապետում է։ Ո՞նց կարող է Սերժ Սարգսյանը չհարցաքննվի»։

Մանրամասները դիտեք Ստեփան Դանիելյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան