Սամվել Կարապետյանին թույլ չեն տալիս այցելել իր հոր գերեզմանին․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում մարդասիրությունը պետք է միավորող արժեք լինի, անկախ բոլորի քաղաքական հայացքներից։ Այս մասին ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին տնային կալանքի տակ պահելու դատարանի որոշման մասին։

«Մենք կարող ենք իրար հետ լինել հակադիր բևեռներում, մենք կարող ենք ունենալ տիտանական անհամաձայնություններ, բայց մարդասիրությունը բոլորիս միավորող արժեքը պետք է լինի։ Բա այդ պայմաններում դուք ինչպե՞ս կգնահատեք այն որոշումը, որ Սամվել Կարապետյանին նույնիսկ թույլ չեն տալիս այցելել իր հոր գերեզմանին։ 24 ժամով նույնիսկ այդ հնարավորությունը չի ընձեռվում։ Սա արդյո՞ք ողջամիտ է, սա արդյո՞ք մարդասիրության արժեքից բխո՞ղ է»,-նշեց նա։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս պետք է տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը գնա ընտրատեղամաս՝ քվեարկի, Վարդևանյանը պատասխանեց․ «Ես իսկապես աննահանջ հույս ունեմ իրավունքի գերակայության վերաբերյալ, մարդասիրության վերաբերյալ, ես հավատում եմ, որ մայիս ամսվա ընթացքում Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված ակնհայտ ապօրինի տնային կալանքը որպես խափանման միջոց պետք է վերացվի։ Մի հանգամանք նշեմ։ Այսօր արձանագրվեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը այլևս մասնակցում է ընտրություններին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը Սամվել Կարապետյանն է։ Արդյո՞ք կուսակցության նախագահը պետք է հնարավորություն չունենա մասնակցելու քարոզարշավին։ Երբ մենք ներկայացնում էինք մեր դիրքորոշումը հակակոռուպցիոն դատարանում նիստի ընթացքում, մենք դեռևս այս իրավական փաստը չունեինք։ Այլևս այդ փաստը առկա է։ Տեսնենք, թե ինչ դիրքորոշում կարտահայտի դատարանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։