Երկու ակումբ կորցրել է տեղն Իտալիայի Ա Սերիայում պահպանելու հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 35-րդ տուրի մեկնարկային խաղում «Պիզան» սեփական խաղադաշտում 1։2 հաշվով պարտվել է «Լեչեին» ու կորցրել տեղն Ա Սերիայում պահպանելու հնարավորությունը։
«Պիզան» 18 միավորով եզրափակիչում է մրցաշարային աղյուսակը և առաջնության ավարտից 3 տուր առաջ 14 միավորով զիջում է 17-րդ տեղում գտնվող «Լեչեին»։ Ա Սերիայից դուրս կմնա նաև 19-րդ տեղում գտնվող «Վերոնան», որը 34 խաղից հետո ունի 19 միավոր։