Փաշինյանը ասել էր` ես կլինեմ վարչապետ կամ վարչապետ չի լինի, սա արգահատելի՞ չէ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

«Կարծեմ, ես մի ծանոթ ուժ ունեմ, որի առաջնորդը մի անգամ հայտարարել էր, որ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Արդյոք չե՞ք կարծում, որ Հայաստանը վարչապետ չունենալու մասին պնդումը դա մեր պետականության հանդեպ անարգանք է, ժողովրդի կարծիքի և ընդհանրապես պետական ինստիտուտների հանդեպ անարգանք է»,- Արտաշատում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Լրագրողը նրանից հետաքրքրվել էր․ «Իմ հարցը վերաբերում է վերջին շրջանում հաճախ հնչող Ձեր հայտարարություններին, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է։ Մի տեսակ դիսկոմֆորտ չեք զգո՞ւմ, երբ որ նման հայտարարություն եք անում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններում ելքը որոշող, ամեն դեպքում, լինելու է քաղաքացին, քաղաքացու տված քվեն։ Մի տեսակ թքած ունենալու վերաբերմունքի դրսևորման կարծեք ականատես լինենք, երբ որ Դուք դեռ ընտրությունները չսկսած, դեռ նույնիսկ քարոզարշավը չսկսած, արդեն կանխորոշում եք, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը»։

«Վստահ եմ՝ դուք էլ եք կարծում, որ մեր երկիրը միշտ պետք է ունենա վարչապետ, և այդ վարչապետը պետք է երրորդ անգամ մեր կարծիքով և հասարակության նշանակալի մասի կարծիքով, ում սահմանադրական իրավունքն է դա, մեր կարծիքով մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը պետք է չլինի։ Որովհետև ժամանակին այդ մարդը երրորդ ժամկետի համար գլխավորեց ժողովրդի դժգոհությունը։

Ժողովուրդը դժգոհ էր և այսօր էլ է դժգոհ, որովհետև վերջին ութ տարիները մենք չենք կարող ներկայացնել որպես մեր պատմության փայլուն շրջան։ Ամենայն հարգանքով բոլոր գործիչների հանդեպ, որոնք եղել են այս ընթացքում ինչ-ինչ պաշտոնների Հայաստանում՝ բարձր, թե ցածր, բայց ութ տարվա արդյունքում մենք չենք կարող ասել, որ մեր երկիրը ապրել է իր ծաղկման շրջանը։

Մենք ունեցել ենք շատ բարդ շրջան և կարծում եմ, որ այդ բարդությունների համաստեղծողի, համապատասխանատուներից մեկի հետ ժամանակն է բաժանվել»,-նշեց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։