Բացահայտ սուտ է Սամվել Կարապետյանի ասածը, որ 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու. Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.05.2026 | 19:40
«Ես խնդիր ունեմ». ինքնավնասումների շղթա՝ ՔԿՀ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:30
ԵՄ գագաթնաժողովի՝ ՀՀ-ում անցկացնելու որոշումը 1 տարի առաջ է կայացվել, ընտրությունների հետ կապելն անլուրջ է․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:21
Հաջիևը՝ հայ գերիների և Ստեփանակերտի հայկական եկեղեցիների քանդման մասին
01.05.2026 | 19:14
Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Բաթումում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին
01.05.2026 | 19:00
Բացահայտ սուտ է Սամվել Կարապետյանի ասածը, որ 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու. Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 18:48
Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը. Պապիկյան
01.05.2026 | 18:36
Ուշուիստ Տանյա Հովհաննիսյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր
01.05.2026 | 18:20
Եկեղեցու՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով 154 մլն դրամի հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է
01.05.2026 | 18:15
Մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար
01.05.2026 | 18:04
ՀՀ-ի համար շահեկան է Թուրքիայի հետ սահմանների բացումը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 17:50
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի արդյունքները
01.05.2026 | 17:42
«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը Դո՞ւք եք. Նարեկ Կարապետյանը խուսափեց պատասխանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 17:30
ԵՄ-ն դադարեցրել է Սերբիային տրամադրվող ֆինանսավորումը
01.05.2026 | 17:19
Բարդ է հայտարարագիր կազմելը, հիշեք ում մասին է խոսքը. Նարեկ Կարապետյանը` Սամվել Կարապետյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 17:17
7 հայկական ակումբներ ստացել են ՈՒԵՖԱ-ի արտոնագիր
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Factor TV-ի տաղավարում անդրադարձել է նախընտրական շրջանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանի ղեկավարած կուսակցության հասցեին հնչող մեղադրանքներին, մասնավորապես՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ձայնագրություններին և դրանց հերքումներին։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե իրենք ընտրակաշառք չեն բաժանում, Դավոյանը թերահավատություն հայտնեց։ «Իսկ դուք երբևէ տեսե՞լ եք մարդ, որին ասեն՝ դուք ընտրակաշառք եք բաժանում, ինքն ասի՝ այո՛, բաժանում ենք, կներե՛ք, սխալվել ենք, էլ չենք անի։ Այդքան տարի եղե՞լ է նման դեպք։ Ընտրակաշառքի բազմաթիվ դեպքերի մասին ենք խոսել և՛ տարիներ առաջ, և՛ հիմա։ Հետևաբար, լուրջ վերաբերվել՝ ասելով, որ 100 դոլար չենք նախատեսել… Հա, 100-ը չեն նախատեսել, երևի շատ ավելին են նախատեսել, միակ ճշմարտությունն այդտեղ էր», – նշեց պատգամավորը։
Դավոյանի խոսքով, ինքն անձամբ որևէ բան ապացուցելու իրավասություն չունի և կարող է միայն քաղաքական գնահատական տալ, մինչդեռ ապացուցման բեռն իրավապահ մարմինների վրա է։ «Ես ոչ մի բան չեմ կարող ապացուցել և որևէ բան ապացուցելու իրավասություն չունեմ։ Ես կարող եմ քաղաքական գնահատական տալ։ Ապացուցելու բեռը այլ կառույցների վրա է, որտեղ հարուցված են քրեական գործերը, և քրեական գործերը կգնան դատարան, դատական նիստերը հիմնականում բաց են լինում, բոլորս կտեսնենք, թե ով ում ինչ է տվել, ինչ է տեղի ունեցել։ Կարելի է անընդհատ հերքել, բայց հերքելուց դեռ որևէ մեկը չի վստահեցրել, որ դա ճշմարտություն է՝ հերքածը»։
Պատգամավորը այս գործընթացները կապեց նախկին իշխանությունների գործելաոճի հետ. «Բայց դուք ինչի՞ եք բաց թողնում այն փաստը, որ այս մարդիկ հին իշխանության ներկայացուցիչներն են, և իրենք նույն գործելաոճը շարունակում են այստեղ և շարունակում են այն գործելաոճը, որն ընդունված է եղել տարիներ շարունակ»։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի այն մեղադրանքին, թե իբր իշխանությունը մտադիր է Հայաստանում 300,000 ադրբեջանցի վերաբնակեցնել, Արփի Դավոյանը դա որակեց որպես անհեթեթություն։ «Ես ուղղակի ուզում եմ նորից, նորից զարմանքս արտահայտել, որ նման հարցեր էլ շարունակում են քննարկվել։ Չի՛ կարելի այս պրիմիտիվ, մանիպուլյատիվ, հիմար խոսակցությունները անընդհատ այսպես պտտել։ Երբ մարդը քաղաքական հայտ է ներկայացնում և էժան բամբասանքների աղբյուր է դառնում, դրան ինչպե՞ս կարելի է արձագանքել։ Ուղղակի պիտի պատասխանել, որ հերթական անհեթեթություն է և անլուրջ է»։ Նա ընդգծեց, որ նման քննարկում երբեք չի եղել և հավելեց. «Իսկ եթե նման քննարկում չի եղել, ի՞նչ իմաստ ունի չեղած բանի շուրջը սարքել մի մեծ փոթորիկ»։
Իր խոսքում պատգամավորը նաև խիստ զգուշացում հղեց քաղաքացիներին՝ հիշեցնելով ընտրակաշառքի հետ կապված քրեական պատասխանատվության մասին։ «Ես ուզում եմ անպայման տեղյակ պահել մեր քաղաքիացիներին, որ ընտրակաշառք տալը և վերցնելը ծանր հանցագործություն է և ենթադրում է ազատազրկում։ Այսինքն, այստեղ այլևս չի լինելու… որովհետև վճռաբեկ դատարանի նախագահը իրենց մոտ չկա, չի լինելու պայմանական։ Ազատազրկում է նախատեսվում, և այն մարդիկ, ովքեր այդպես իրար հետ ջերմ-ջերմ հեռախոսներով խոսում են, շալվար են բաժանում, հեռուստացույց են բաժանում, գումար են բաժանում, գազի չեկ են բաժանում, այդ մարդիկ ազատազրկվելու են, և իրենց կյանքի մի որոշ հատված անց են կացնելու բանտերում», – եզրափակեց Արփի Դավոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան