Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Աշխատանքի օրը, եւ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող բոլոր մարդկանց, անկախ նրանից՝ որպես ընկերության սեփականատեր են այդ գործառույթն իրականացնում, վարձու աշխատող, թե անհատ ձեռնարկատեր։

Վերջին տարիներին մենք աշխատանքի ոլորտում հասել ենք լուրջ հաջողությունների։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել եւ արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛ աշխարհի, եւ թե՛ Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53․9 տոկոսով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։

Այս ամենն առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Եվ այսօր մենք գովերգում ենք աշխատանքը, աշխատող մարդուն։ Հարկ եմ համարում ընդգծել, որ աջակցության տարբեր ծրագրերով 2018 թվականից ի վեր Կառավարությունը քաղաքացիներին եւ ընկերություններին է վերադարձրել շուրջ 1,4 տրիլիոն դրամ, որը գնահատանք է աշխատանքին եւ աշխատող մարդուն։ Աշխատանքն աջակցելու այս ծրագրերը նաեւ սոցիալական մեծ էֆեկտ են բերել․ մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է եւ համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես։

Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի։ Բայց նաեւ պիտի արձանագրենք, որ աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու եւ հղկելու, ավելին իմանալու եւ իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Ժամանակակից իրողությունները ստիպում են այս ամենին ավելացնել նաեւ վերամասնագիտացումը, որովհետեւ օրեցօր զարգացող արհեստական բանականությունն էականորեն փոխելու է աշխատանքի շուկան։ Եվ առավել եւս այս պայմաններում սովորելը, կրթվելը, իմանալը, զարգանալը՝ աշխատանք ունենալու եւ ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։

Այս խոսույթն ամենեւին չի նշանակում մարդու արդեն իսկ ունեցած հմտությունների թերագնահատում, պարզապես չկա մարդ, որ գիտի ամեն ինչ, իսկ նոր իմացությունը, հմտությունն ու կարողությունը մարդուն դարձնում են ավելի մրցունակ։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանում գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիներ,

Մեր համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը վերափոխվել է եւ դարձել շատ ավելի լավ պետություն թե՛ կրթության, թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի, թե՛ ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում եւ սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։

Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում՝ ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության եւ կրթության համար։

Բոլորիդ կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար եւ շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առիթով։

Կեցցե՛ աշխատանքը, կեցցե՛ կրթությունը։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։