Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել ։

 

«Մեքենայի հայելու ապակիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին սկսած ապրիլի 4-ից։ Ապրիլի 11-ին ստացված 8-րդ հաղորդումը վերջինն էր։

Գողությունները կատարվում էին գիշերները, մեքենայատերերին պատճառված վնասն էլ տատանվում էր 50-ից 150 հազար դրամի սահմաններում։ Իսկ որ բոլոր դեպքերում կատարողը նույն անձն էր՝ հուշում էր մեքենաներին թողած տելեգրամյան նույն հասցեն։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Մաշտոցի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ 16-ամյա մի պատանի։

Ապրիլի 12-ին, առավոտյան ժամը 6․30-ին, Բաշինջաղյան փողոցում պատանին հայտնաբերվեց, ձերբակալվեց և այդ պահին իր հետ եղած հասակակից տղայի հետ միասին տեղափոխվեց Մաշտոցի բաժին։

Պատանին ընդունեց, որ հիշյալ ութ հափշտակությունները կատարել է ինքը, նաև հավելեց, որ այդ օրերին Աջափնյակ վարչական շրջանի տարածքում կատարել է նմանատիպ այլ գողություններ ևս։

Ձեռնարկվում են միջոցներ՝ տուժած բոլոր մեքենայատերերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։