Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:15
Ադրբեջանից գազ գնելը շատ իրատեսական է, բայց չեմ կարծում՝ ՌԴ-ն թանկացնի գազը․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:00
«Փող չկա» ասողը հիմա բժիշկն է․ անվճար բուժման թաքնված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:44
Ինչպես է Փաշինյանի երգը հնչել դպրոցում. տնօրենը մանրամասներ է պատմում
28.04.2026 | 19:31
Իսրայելական «Մոսադ»-ի ղեկավարը հայտարարել է, որ թափանցել է Իրանի և Լիբանանի գաղտնիքների «միջուկ»
28.04.2026 | 19:18
Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
28.04.2026 | 18:19
Մուստաֆաևն ու Գալուզինը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն են քննարկել
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 12-րդ համար Իվետա Տոնոյանը ծրագիրը ներկայացնելիս ընդգծեց, որ դրա առանցքում երաշխավորված խաղաղությունն է՝ հիմնված հավասարակշռված արտաքին քաղաքականության վրա։

«Երաշխավորված խաղաղություն հավասարակշռված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ․ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է, որը իրենից ենթադրում է բազմաթիվ ասպեկտներ, և այստեղ բացառիկ ու բացարձակ շահը Հայոց պետության ու պետականության շահն է լինելու: Միջազգային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածություն, բանակը որպես անվտանգության երաշխիք: Եվ, բնականաբար, հիմնաքարերից մեկը նաև տնտեսությանը վերաբերող մեր թեզերն են, մասնավորապես, մրցունակ տնտեսություն և բարենպաստ հարկային միջավայր, որը իր մեջ ներառում է վարկային գերության ու բանկային ռեկետի բացառում: Արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն և սոցիալական համերաշխություն, հանրային համերաշխություն և քաղաքացիական նոր համակեցություն»,- նշեց Տոնոյանը։

Նա ընդգծեց նաև գյուղատնտեսության զարգացումը՝ որպես ռազմավարական նշանակության ոլորտ, որի համար նախատեսված են ծավալուն ծրագրեր։

«Շատ մեծ տեղ է հատկացված առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանն ու քարոզչությանը, մասնավորապես, առողջ մարմնում առողջ հոգի ունենալու նպատակին հասնելու մասով: Մեծ հատված նախատեսված է մեր հայրաքաղաքի՝ Գյումրու զարգացման տեսլականին։ Բնականաբար, մայրաքաղաք Երևանի խնդիրները, դրանց լուծման մեր առաջնահերթությունները, գույքահարկ և մնացյալ բոլոր խնդիրների լուծման մասով մեր առաջարկները ներկայացված են»,- ասաց Գագիկ Ծառուկյանի թիմակիցը։

Ծրագրի տասներորդ կետը վերաբերում է «միասնական հայկական աշխարհի» ձևավորմանը։ «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ անհանդուրժողականության, ատելության այն մթնոլորտը, որը, ցավոք սրտի, վերջին տարիներին արմատավորվել է մեր հասարակության մեջ, պետք է արմատախիլ արվի, որովհետև այդ ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտը բազմաթիվ խնդիրների հիմքում է ընկած և խոչընդոտում է թե՛ երկրի, թե՛ պետականության զարգացմանը, և ընդհանրապես այդ ատելությունը մտել է նաև բազմաթիվ տներ, ընտանիքներ և փչացնում է շատ ու շատ հարաբերություններ»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։