Խաղաղությունն այս գնով երաշխավորված չէ․ այն նոր ճգնաժամերի է բերելու․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ԲՀԿ նախընտրական ցուցակի 8-րդ համար Սուրեն Սուրենյանցը նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ընդգծեց, որ խաղաղությունը պետք է ունենա իրավական, միջազգային, ինստիտուցիոնալ հիմքեր։

«Հակառակ պարագայում ունենալու ենք այն վիճակը, որն ունենք այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ներքաղաքական որևէ իրադարձությամբ կամ իր իշխանությամբ փոխվել-չփոխվելու հանգամանքով է պայմանավորում խաղաղության գործընթացը։ Խաղաղությունը ցանկացած գնով, այն, ինչ որդեգրել է այսօրվա իշխանությունը չի բերելու երաշխավորված խաղաղություն, դա բերելու է նոր փակուղիների, նոր ճգնաժամերի, դա բերելու է կա՛մ պետականության հիմքերի ոչնչացմանը, կա՛մ նոր ֆորսմաժորների, անգամ պատերազմների»,- նշեց Սուրենյանցը։

Նրա կարծիքով՝ առանց արտաքին երաշխավորների և հստակ վերահսկման մեխանիզմների՝ խոցելի է ցանկացած համաձայնություն։

«Սա ակնհայտ աքսիոմատիկ ճշմարտություն է, մանավանդ եթե հաշվի առնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ուժային դիսբալանսը։ Սա չի նշանակում վերաբանակցում, ինչպես նշում են իշխանությունները, սա չի նշանակում Հայաստանի միջազգային պարտավորությունների անտեսում։ Իշխանությունները միտումնավոր են այս թեզերը շրջանառում՝ մանիպուլյացնելու համար այն, ինչ առաջարկում ենք մենք»,- ասաց Ծառուկյանի թիմակիցը։

ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով․ նախընտրական ծրագիրը ներառում է 10 հիմնական առաջարկ։

Մանրամասները՝ տեսանյութում։