Սոցապնախարարությունն առաջարկում է աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարաձգել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
21.11.2018 | 12:08Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։
Օրենքի նախագծի հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ քանի որ մինչ օրս 550 000 աշխատողների աշխատանքային գրքույկներից մշակվել է շուրջ 260000 աշխատանքային գրքույկ և դեռ 290000 աշխատանքային գրքույկ անհրաժեշտ է մշակել, ուստի առաջարկում են փոփոխություն կատարել օրենքում և աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարաձգել, քանի որ նախապես որոշված ժամկետում դրանց սքանավորումը չի ավարտվել:
Մանրամասները՝ տեսանյութում: