Վրաստանի հետ սահմանների սահմանազատման հետ կապված վրաց գործընկերների հետ պայմանավորվածություններ կան․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
17.08.2026 | 14:10
«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Ռոդրիի տրանսֆերի շուրջ. աղբյուր
17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
17.08.2026 | 13:20
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

Շնորհավորելով բոլորիս Սահմանապահի օրվա առիթով, ուզում եմ սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար։ Այս մասին իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։

«Կարևոր նորությունը, որ մենք ունենք, արդեն երկու տարի, Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Եվ սա նույնպես շատ կարևոր և բացառիկ իրավիճակ է, և պիտի արձանագրեմ, որ այդ 12 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների, և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած։

Մենք օրակարգում, իհարկե, ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը, և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք։ Եվ սրանով, ըստ էության, Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կամփոփվի, և մեր պետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»,- նշեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։