Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ներկայացվել է «ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

Լուրեր

15.06.2026 | 16:09
Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵԱ-ի որակավորման փուլում
15.06.2026 | 16:01
Երևանը «սխալ կգործի», եթե հույսը դնի «Արևմուտքի օգնության» վրա․ Նարիշկին
15.06.2026 | 15:55
Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում սոցցանցերը կարգելվեն 16 տարեկանից փոքրերի համար
15.06.2026 | 15:46
Բելառուսի քաղաքացի, իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսն ազատ է արձակվել
15.06.2026 | 15:37
ՀՀ-ն և ԵՄ-ն կշարունակեն աշխատանքը տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ
15.06.2026 | 15:32
Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է Նյու Յորք
15.06.2026 | 15:26
Դեղնավուն ջուրը ողողել է Կապանի փողոցները․ ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 15:15
Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից
15.06.2026 | 15:10
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի // Ընտրակաշառքի համար պատիժները կխստացվեն․ ԼՈՒՐԵՐ
15.06.2026 | 15:00
Հայ շախմատիստները մեկնել են աշխարհի պատանեկան առաջնությանը
15.06.2026 | 14:47
Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Լիբանանի վրա բոլոր հարձակումները
15.06.2026 | 14:43
Դավիթ Սանասարյանի արդարացման վճռի դեմ Դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը. ՈՒՂԻՂ
15.06.2026 | 14:39
«Ռեալը» ևս մեկ տրանսֆեր է համաձայնեցրել
15.06.2026 | 14:28
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի
15.06.2026 | 14:23
Տուլայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել․ ավելի քան 120 ԱԹՍ է գրոհել ՌԴ 12 շրջանները
Բոլորը

Նոյեմբերի 19-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության Տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի կոմիտեի լիագումար նիստի շրջանակներում կայացել է «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» համաձայնագրի ներկայացումը:

ԱՀԿ համապատասխան ընթացակարգերի համաձայն՝ փաստաթուղթը, որը  ներառում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և հետանդամակցային զարգացումների վերաբերյալ վերլուծական համապարփակ տեղեկատվություն, մշակվել և համաձայնեցվել է ԱՀԿ քարտուղարության կողմից և շրջանառվել ԱՀԿ անդամ երկրների շրջանակներում:

Նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ:

Լիագումար նիստին մասնակցել են ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները, ԱՀԿ քարտուղարության համապատասխան պաշտոնյաները, ԵՏՄ անդամ բոլոր երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների և մարմինների ներկայացուցիչներ:

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին համաձայնագրի» փաստացի ներկայացման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Ավագ Ավանեսյանը: Զեկույցի վերաբերյալ ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները ելույթներ են ունեցել, ներկայացրել իրենց դիրքորոշումները, կատարել համապատասխան հարցադրումներ, որից հետո կայացել են հանգամանալից քննարկումներ:

Նիստի շրջանակներում կայացել են նաև «Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի», ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին համաձայնագրի»  վերաբերյալ զեկույցների ներկայացումները: