Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի բանակցողներն այլևս չեն թռչի Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների

Լուրեր

17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
17.08.2026 | 14:10
«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Ռոդրիի տրանսֆերի շուրջ. աղբյուր
17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
17.08.2026 | 13:20
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

Ամերիկացի պաշտոնյաներն այլևս չեն մեկնի Պակիստան՝ Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ բանակցություններ վարելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկացի առաջնորդն այս որոշումն արդարացրել է՝ հղում անելով Իրանի հետ պատերազմում Միացյալ Նահանգների գերազանցությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մեր ձեռքերում են բոլոր քարտերը։ Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել։ Մենք հեռախոս ունենք։ Մենք ունենք լավ, անվտանգ կապի ուղիներ, չնայած, անկեղծ ասած, վստահ չեմ, որ որևէ հեռախոսագիծ կարող է լիովին անվտանգ լինել, բայց մենք ունենք անվտանգ գծեր»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պակիստան բանակցողներ ուղարկելը շատ ժամանակ է խլում։

«Եթե նրանք ցանկանում են խոսել, մենք կարող ենք խոսել, բայց մենք չենք պատրաստվում մարդկանց ուղարկել 18-ժամյա ճանապարհային ուղևորության՝ հանդիպելու համար»,- եզրափակել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը չեղարկել էր իր բանակցողներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների արդեն հայտարարված այցը Իսլամաբադ, որտեղ պետք է տեղի ունենար Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը։

«Չափազանց շատ ժամանակ է ծախսվում ճանապարհի վրա, չափազանց շատ աշխատանք։ Ավելին, նրանց «ղեկավարության» ներսում կա հսկայական ներքին պայքար և խառնաշփոթ։ Ոչ ոք չգիտի, թե ով է գլխավորը, այդ թվում՝ իրենք։ Բացի այդ, մենք բոլոր քարտերն ունենք, իսկ նրանք՝ ոչ», – գրել էր Թրամփը սոցցանցերում։

Նույն օրը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը ներկայացնում էր երկիրը բանակցություններում, լքել էր  Պակիստանը։

«Մենք ուրվագծեցինք Իրանի դիրքորոշումը Իրանի դեմ պատերազմի ավարտի իրատեսական շրջանակի վերաբերյալ։ Մնում է տեսնել, թե որքան լուրջ է ԱՄՆ-ն իրականում վերաբերվում դիվանագիտությանը»,- ընդգծել էր Արաղչին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջին ուղիղ բանակցությունները տեղի էին ունեցել Պակիստանի մայրաքաղաքում ապրիլի 11-ին՝ երկու երկրների միջև հրադադարի կնքումից մի քանի օր անց։ Քննարկումները դրական արդյունք չէին տվել։ Հաջորդ օրը Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցի շրջափակման մասին, իսկ Իրանն ավելի ուշ մեղադրել էր  ԱՄՆ-ին հրադադարը խախտելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի