Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի ունեցած մտահոգիչ կրակոցից հետո, X-ում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում։ Մաղթում եմ ԱՄՆ նախագահին շարունակական բարեկեցություն այսօրվա մարտահրավերների պայմաններում»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի անդամները տարհանվել են Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի տարեկան ընթրիքից, որն անցկացվում էր Washington Hilton հյուրանոցում, «անվտանգության սպառնալիքի» պատճառով, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը վերաբերում է մի տղամարդու, ով հյուրանոցում կրակ է բացել։

ԱՄՆ գաղտնի ծառայությունն ու այլ անվտանգության մարմինները շրջապատել են հյուրանոցի հանդիսությունների սրահը, որտեղ ավելի քան հարյուր մարդ սպասում էր Թրամփի ելույթին, գրում է Associated Press գործակալությունը։ Մասնակիցներից ոմանք հայտնել են, որ, իրենց կարծիքով, լսել են հինգից ութ կրակոց։ Կրակողը չի ներխուժել սրահ․ միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցի այլ հատվածներից մեկում։

Միջոցառմանը ներկա էին նաև առաջին տիկին Մելանյա Թրամփը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրանք, ինչպես նաև միջոցառմանը հրավիրված լրագրողները, տարհանվել են, իսկ հյուրանոցում անվտանգության միջոցները խստացվել են։