Եթե խնդրահարույց խոսակցություն չէ, ինչու են ասում` WhatsApp-ով զանգի. հարց` Արամ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Գործընկերների հետ միասին մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք բոլոր փաստաթղթերը նախքան դրանց ներկայացումը։ Այս մասին ԿԸՀ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայատսան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Փաստաթղթերը Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի տեսանկյունից հավուր պատշաճի են, համապատասխանում են օրենքի բոլոր պահանջներին։ Շարժվում ենք առաջ»,- նշեց նա։

Վարդևանյանն անդրադարձել է նաև իրենց քաղաքական ուժի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններին։

«Հարգելի՛ գործընկերներ, ձեզանից շատերին ճանաչում եմ երկար տարիներ, որը իսկապես չափազանց հաճելի է, բայց ես նաև գիտեմ, որ դուք ինչ աստիճան տեղեկացված եք այդ ձայնագրությունների մոնտաժված լինելու հանգամանքների վերաբերյալ։ Ես վստահ եմ, դրանց բազմաթիվ օրինակներին հենց դուք շատ լավ տիրապետում եք։

Ընդհանրապես, միջազգային փորձը եթե ուսումնասիրեք, բազմաթիվ աղմկահարույց քրեական գործեր են լինում։ Այդ աղմկահարույց քրեական գործերի ամենանախնական փուլում, որ ձայնագրությունները մոնտաժված կերպով հրապարակայնացվեն, նման փորձ այդքան էլ առկա չէ։ Հետևաբար դրանց բովանդակությանը, իսկապես, որոշակի առումով վերապահումով վերաբերվեք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։