Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կակտիվացնի գործատուների հետ կապը. Հովհաննես Հովհաննիսյան

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին:

Փոխնախարարը նշել է, որ առանց Եվրոպական միության տեխնիկական և բովանդակային աջակցության` Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում հնարավոր չէր լինի իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ և ստանալ ցանկալի արդյունք: Նրա խոսքով` ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, ԵԿՀ-ի աջակցությամբ, մշակել է «Հայաստանում ԱՀՈՒ զարգացման 2019-2025թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցումն /ԱՀՈՒ/ առաջնահերթություն է դիտարկվում ՄԿՈՒ ոլորտում: Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ այս փաստաթուղթը կարող է ուղենիշ դառնալ` ԱՀՈՒ ներդրման գործընթացում:

«Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը հնարավորություն կտա ակտիվացնել գործատուների հետ կապը և պրակտիկ ուսուցում իրականացնել աշխատավայրում` դրանով իսկ նպաստելով շրջանավարտների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Գործատուները պետք է գիտակցեն, թե որքան կարևոր է ՄԿՈՒ ոլորտն իրենց բիզնեսի և, առհասարակ, ՀՀ տնտեսության համար»,- նշել է փոխնախարարը` ընդգծելով, որ ԱՀՈՒ զարգացման ճանապարհային քարտեզը ենթադրում է որոշակի օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև ֆինանսավորման նոր բանաձևի ներմուծում:

Դիդիյե Ժիլբերին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Եվրոպական կրթական հիմնադրամը վերջին տարիներին բովանդակային աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտին` ընդգծելով այդ հարցում ԿԳ նախարարության հետևողական աշխատանքը և սոցգործընկերների և գործատուների հետ համագործակցությունը:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ նոյեմբերի 21-ին նախատեսվող «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ զարգացման 2019-2025 թթ. հայեցակարգի» և ճանապարհային քարտեզի» նախագծի ներկայացումը մեկ անգամ ևս կկարևորի ԱՀՈՒ-ի զարգացումը ոլորտի շահառուների և սոցգործընկերների շրջանում: