Մահացել է կինոօպերատոր Արթուր Ապրեսովը
Մշակույթ
20.11.2018 | 16:43Մոսկվայում մահացել է հայտնի կինոօպերատոր Արթուր Ապրեսովը։ Նա 46 տարեկան էր։
Կինոդիտողին Արթուր Ապրեսովն առավել հայտնի էր «Ոչինչ չի մնա», «Տաքսի «Էլի լավ ա»», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Երեք ընկերները» և այլ ֆիլմերում օպերատորական աշխատանքով։
Ապրեսովը նաև աչքի է ընկել որպես Արցախյան պատերազմը լուսաբանած օպերատոր։ Մինչև 1999 թ. եղել է «Զինուժ» հաղորդաշարի առաջատար օպերատորը։