Ադրբեջանին ռազմավարական գործարք ենք առաջարկել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը անհամատեղելի է խաղաղության և անվտանգության հետ՝ ընդգծելով, որ իշխանությունը կատարել է ընտրություն հօգուտ կայունության։

Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանը ունի խաղաղություն և անվտանգություն, սակայն որոշ քաղաքական ուժեր շարունակում են հրապարակային քննարկումներ նախաձեռնել՝ կապված քարտեզների և «վերադարձի իրավունքի» թեմաների հետ։ Փաշինյանը նշել է, որ նման հարցերի բարձրացումը կարող է նոր լարվածության պատճառ դառնալ՝ հիշեցնելով, որ Ղարաբաղյան հակամարտությունն ի սկզբանե նույնպես սկսվել է հումանիտար բնույթի հարցերից։

Նա շեշտել է, որ նման թեմաները պետք է փակվեն երկկողմ մակարդակով՝ դրանք համարելով խաղաղության պահպանման կարևոր նախապայման։ Վարչապետի գնահատմամբ՝ այս մոտեցումը համապատասխանում է միջազգային իրավունքի սկզբունքներին և կարող է երաշխավորել երկարաժամկետ կայունություն։

«Ե՞րբ է խաղաղությունը դառնում իրական, երբ որ մենք Ադրբեջանին առաջարկել ենք և առաջարկում ենք ռազմավարական գործարք: Ո՞րն է ռազմավարական գործարքը: Որ մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը միմյանց և ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ Խորհրդային Միության տարածքով… ներողություն, Խորհրդային Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ տարածքներով: Ուրեմն ճանաչում ենք ճշգրիտ, դելիմիտացիա ենք անում և հանգիստ ենք թողնում իրար: Հանգիստ… էլ չենք բան անում, փորփրում՝ ով երբ որտեղ է ապրել և այլն և այլն, ինչ է ունեցել, էս է ունեցել, էն է ունեցել: Մենք փակում ենք էդ թեման: Որովհետև դա է խաղաղությունը»,-ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։