Սամվել Կարապետյանը ճգնաժամային իրավիճակներ կառավարելու բացառիկ հմտություններ ունի․ նա միայնակ չի լինի կառավարությունում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
20.04.2026 | 21:00
Գիտե՞ք ով է ՀՀ-ի այն առաջնորդը, ում օրոք ՌԴ-ն գազը չի թանկացրել, ԵՏՄ-ում առևտուրը թռիչքաձև աճել է․ դա Նիկոլ Փաշինյանն է․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 20:54
Հայհոյել, թքել ու սպառնալ, հետո՝ ներողություն խնդրել. ՔՊ-ականների վարքը՝ կանոնագրքից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 20:51
Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է ՀՀ զարգացման ռազմավարական առաջնահերթությունները
20.04.2026 | 20:37
Սարյան փողոցում 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
20.04.2026 | 20:25
Ավագանու նիստի 51 հարցերից զեկուցվող է միայն 2-ը
20.04.2026 | 20:13
Ապրիլից շտապբուժօգնության աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է, կտրամադրվի նաև 40 հազար դրամ պարգևավճար
20.04.2026 | 20:00
Դաժան պայքար է լինելու ընտրություններում, ով վախենում է, որ հարվածներին չի դիմանա՝ թող տանը նստի․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 19:55
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն
20.04.2026 | 19:49
Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ձախ շրջադարձը ապրիլի 22-ից կարգելվի
20.04.2026 | 19:38
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Էրիթրեայի նախագահին
Բոլորը

Քաղաքական գործիչ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանը վստահ է՝ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժին կհաջողվի իշխանափոխություն իրականացնել ընտրությունների միջոցով։ Factor TV-ի հետ զրույցում Ղազարյանը նշել է, որ միացել է այս դաշինքին, քանի որ այն համարում է ընդդիմադիր դաշտի «ամենաազդեցիկ միավորը, որը ձևավորել է հանրային լայն կոնսոլիդացիա»։ Նա նաև անդրադարձել է դաշինքի ներկայացուցիչներին առնչվող ընտրակաշառքի գործին՝ այն որակելով «քաղաքական հետապնդման կլասիկ դրսևորում»։

Ղազարյանը, որը Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնության հեղինակներից էր, պնդում է, որ այդ գործընթացը դեռևս իրատեսական է։ Նրա խոսքով՝ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական հնարավորությունները չեն սպառվել։

«Վարչապետին հիմա էլ, այսօր էլ կարելի է անվստահություն հայտնել, և ես հույս ունեմ, որ Ազգային ժողովում, ի վերջո, այդ համոզմունքին կգան։ Դա կարելի է անել նույնիսկ ընտրությունից հետո, որովհետև ընտրությունից հետո դեռ մինչև օգոստոսի 2-ը Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման հնարավորություն ունի՝ անկախ ընտրությունների արդյունքներից»։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ որպես քաղաքական գործչի փորձառությանը, Ղազարյանը նշել է, որ քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր չէ ողջ կյանքում լինել այդ դաշտում։ Նրա համոզմամբ՝ Կարապետյանի հաջողությունների պատմությունը և ճգնաժամային կառավարման ունակությունները վկայում են նրա արդյունավետության մասին։

«Նա ճգնաժամային իրավիճակներ կառավարելու բացառիկ հմտություններ և ունակություններ ունի։ Երկիր ղեկավարելը ոչ ոք մենակ չի անում, դրա համար ամեն մարդ ձևավորում է թիմ։ Կառավարությունը կոլեգիալ մարմին է։ Քաղաքական գործունեության համար պետք է ժողովրդի վստահություն, հարգանք սեփական արժեքների, սեփական ժողովրդի, պետության նկատմամբ և կարողություն՝ այդ մարդկանց կյանքը փոփոխելու։ Այդ Սամվել Կարապետյանն այն մարդն է, որ ամենամեծ հակվածությունն ունի կատարելու փոփոխություններ մեր կյանքում, այսինքն՝ այս ծանր, ճգնաժամային իրավիճակից մեզ դուրս բերելու»։

Խոսելով «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներին առնչվող ընտրակաշառքի ենթադրյալ դեպքերի մասին՝ Ղազարյանը կասկածի տակ է դրել գաղտնալսումների օրինականությունը և մեղադրանքների հիմնավորվածությունը։

«Եթե ապօրինի են գաղտնալսել, ի՞նչ ԵՄ գնալ։ Դա հանցագործություն է։ Իսկ եթե օրինական են գաղտնալսել, հետաքրքիր է՝ իրավապահ մարմինները մենակ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների համա՞ր են գաղտնալսման հայտ տվել դատարան, թե՞ ասենք նաև դիմել են, որ գաղտնալսեն Արմավիրի մարզպետի և համայնքի ղեկավարների խոսակցությունը»։

Նա պնդում է, որ իրավական տեսանկյունից ընտրակաշառքի մասին խոսք լինել չի կաարող, քանի որ «Ուժեղ Հայաստանը» դեռևս գրանցված ընտրական սուբյեկտ չէ։

«Ընտրակաշառքը ո՞րն է։ Որ դու դրանով ազդես կոնկրետ մարդու կամքի վրա, որը իր կամքին հակառակ կատարի այլ ընտրություն։ Առայժմ գոյություն չունի ընտրական սուբյեկտը, որի օգտին ենթադրյալ կաշառք տալով պետք է մարդը ընտրի։ Սա քաղաքական հետապնդման կլասիկ դրսևորում է։ Հայտարարեցինք, որ կիրակի օրը Արտաշատի գրասենյակի բացումն է, ուրբաթ օրը Արտաշատի գրասենյակի աշխատողներին բռնեցին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան