Հյուսիս-հարավ ճանապարհի կարևոր հատված է վերադարձվել, 7 տարի այս խնդիրը եղել է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
Բոլորը

Երևանի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածում անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքներ կիրականացվեն։ Սա Հյուսիս-հարավ ճանապարհի 270 մետր հատվածն է, որ 7 տարվա դատական գործընթացներից հետո վերադարձվել է համայնքին։ 

«270 մետրը թվում է, թե շատ երկար ճանապարհ չի, բայց մեծ խնդիր ենք ունեցել այդ հատվածում խցանումների և գլոբալ անհարմարության։ Սա Հյուսիս-հարավ ճանապարհի կարևորագույն հատված է, որը ավարտին է հասցնում ամբողջականությունը այդ ճանապարհի»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ մեկուկես ամսից կսկսեն այդտեղ շինարարական աշխատանքները։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքների և հարակից ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնավորման մեջ գրված է, որ այդ հատվածը դատարանի կողմից կիրառված արգելանքների հետևանքով ժամանակին դուրս է բերվել շինարարական աշխատանքների պայմանագրի ծավալներից և հանգեցրել նրան, որ ճանապարհը փաստացի շահագործվում է ի սկզբանե նախագծայինի համեմատ մոտ 89 տոկոսով ավարտվածությամբ, և խնդրո առարկա հատվածի բացակայությունը ստեղծում է լուրջ տրանսպորտային և ճանապարհային անվտանգության խնդիրներ մայրաքաղաքում։ 

Նշված հատվածի բացակայությունը ստեղծել է ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության հետ կապված խնդիրներ, ինչպես նաև խոչընդոտել է ճանապարհային հանգույցի լիարժեք շահագործմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։