Սա գրողի ձեռքը քաղաքականապես կտրելու ենք, որ նման մտքեր չգրի. Ռուբինյանը՝ դաշնակցականների 004 շրջաբերականի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
15.08.2026 | 11:58
Վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր ու մեքենաներ. ուժեղ քամու հետևանքները
15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 11:12
65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի
15.08.2026 | 11:00
Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ տարածք Իրանում գործողության ավարտից հետո
15.08.2026 | 10:45
Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլ է խփել «Ուրալի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 10:28
Վթարային ջրանջատում Կարճևան գյուղում
15.08.2026 | 10:13
Քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
15.08.2026 | 09:41
Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
Բոլորը

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի ամբիոնից մեջբերումներ արեց ՀՅԴ «004» շրջաբերականից, որտեղ, ըստ նրա, ընդդիմությունն ընդունելի է համարում Հայաստանի ինքնիշխանության աստիճանի որոշակի նվազումը՝ հանուն նոր միութենական պետության ձևավորման։

«Ասում են՝ դե նորմալ է, այս դարում մոդա է, որ ինքնիշխանության մակարդակը նվազի։ Ես չգիտեմ՝ ով է սա գրել, բայց մենք քաղաքականապես կտրելու ենք էս գրողի ձեռքը, որ ինքն էսպիսի հիմար մտքեր էլ չկարողանա գրել»,- ասաց նա։

Փոխխոսնակը պնդեց, որ Արցախում 2023 թ. տեղի ունեցած իշխանափոխությունը հենց այս շրջաբերականի և ընդդիմության ծրագրի արդյունքն էր։ Ըստ նրա՝ ստիպելով Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ՝ ընդդիմությունը ճանապարհ բացեց Լեռնային Ղարաբաղի լուծարման համար։

«Իրենց դրածոն այնտեղ ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը։ Սա է տեղի ունեցել։ Սա է բխել ընդդիմության ծրագրից։ Ընդդիմությունը ծրագրում էր մի բան, ստացել ենք Ղարաբաղի հայաթափում՝ լիակատար»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։