Դուք թե՛ Կարապետյանից եք թույլ բազմակի անգամ, թե՛ Ծառուկյանից, էլ չասեմ Քոչարյանից․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

«Դուք թե՛ Սամվել Կարապետյանից եք թույլ բազմակի անգամ, թե՛ Գագիկ Ծառուկյանից եք թույլ, էլ չասեմ Ռոբերտ Քոչարյանից, էլ չասեմ բոլոր այն թեկնածուներից, որոնք որ ընդդիմության ճակատում պայքարում են ձեր դեմ»,- այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա անդրադարձավ՝ իրենից առաջ ելույթ ունեցող պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի խոսույթին, որը ընդդիմադիր դաշտը (Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան) անվանեց «Պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

««Եռագլուխ» բառը երևի շփոթել եք։ Գոնե պիտի ասեիք «բազմագլուխ», որովհետև ձեզ հաջողվել է այս տարիների ընթացքում ճնշող մեծամասնություն հասարակությանը դարձնել ընդդիմադիր։ Եվ եթե այդ ճնշող մեծամասնությունը դուք հայտարարում եք, որ պատերազմի կուսակցության անդամներ են, ուրեմն փոխեք այդ թիվը, շատացրեք»,- ասաց Մինասյանը։

Մինասյանն իր ելույթում կառավարության ծրագրերի զեկույցները որակեց որպես իրար հետ կապ չունեցող փաստաթղթեր։

Արծվիկ Մինասյանը քննադատեց կառավարության վերաբերմունքը Գյումրիի և այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմությունը հաղթել է։ Նա կոչ արեց հարգել ժողովրդի ընտրությունը և չվարկաբեկել տեղական ինքնակառավարման ինստիտուտը։ 

Իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող անձնական վիրավորանքներն էլ պատգամավորը որակեց որպես թուլության նշան՝ հայտարարելով, որ իշխանությունը բազմակի անգամ թույլ է ընդդիմադիր առաջնորդներից։

Մանրամասները՝ տեսանյութում։