Ինչու Հայաստանը չի ստանում իր միլիոնները․ ովքեր են «Շանսի-Նաիրիտ»-ի գործարքի հետևում

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը 2 տարում չի ստացել առնվազն 11,5 մլն դոլար շահույթ։ Հենց այդքան է կազմում 2024-25 թվականներին հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ընկերության շահույթի Հայաստանի մասնաբաժինը։ Չինական կողմը, սակայն, հրաժարվում է Հայաստանի հասանելիքը փոխանցել։

Factor TV-ն ուսումնասիրել է՝ ե՞րբ և ինչպե՞ս է փոքրիկ Հայաստանը հսկա Չինաստանում ներդրում իրականացրել, գործարանն ինչքա՞ն շահույթ է ստացել և ինչո՞ւ են չինացիները հրաժարվում կատարել պայմանագրային պարտավորությունները։

Միջպետական գործարք՝ ի վնաս Հայաստանի

Ինչպես արդեն պարզ է դառնում անվանումից՝ «Շանսի-Նաիրիտ»-ը սերտ կապ ունի Հայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի հսկայի՝ «Նաիրիտ» գործարանի հետ։ Հայ-չինական ձեռնարկության ստեղծման հիմքում դրված են «Նաիրիտ»-ի սարքավորումներն ու հայ մասնագետների գիտելիքը։

«Շանսի-Նաիրիտ»-ն արտադրում է քլորոպրենային կաուչուկ, որի կիրառումը բազմազան է՝ կենցաղից մինչև ռազմական արդյունաբերություն։

Կաուչուկի թեմայով հայ-չինական շփումները սկսվել են 1999 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ տարում։ Ըստ մամուլի՝ այն ժամանակ Չինաստանը ցանկացել է Հայաստանի «Նաիրիտ» գործարանից 15 հազար տոննա կաուչուկ գնել: Սակայն բանակցություններն ավարտվել են ոչ թե առուվաճառքի պայմանագրով, այլ Չինաստանում կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն (ՀՁ) ստեղծելու համաձայնությամբ։ Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, այդ գաղափարի հեղինակը հայկական կողմն է եղել:

2001 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ՝ Չինաստանին, որպես համատեղ ձեռնարկությունում (ՀՁ) ներդրում, հանձնվել են կաուչուկի արտադրության նորագույն տեխնոլոգիայի փաստաթղթերը և «Նաիրիտ» գործարանի երրորդ հոսքագծի սարքավորումները։ Դրանք ամերիկյան «Դյուպոն» ընկերության արտադրանք էին, որ ձեռք էին բերվել 1976 թվականին և գործարկվել 1986-ին։ Չինաստանին փոխանցման պահին տեխնոլոգիան և սարքավորումները միասին գնահատվել են 3 անգամ պակաս՝ շուրջ 7,5 մլն դոլար (4,1 մլրդ դրամ) (ԵՔԴ/0525/02/08)։ Կառավարության որոշման մեջ նշվել էր, թե դրանք «չօգտագործվող և ոչ կոմպլեկտավորված» են։ Սակայն «Նաիրիտի» նախկին աշխատակիցների վկայությամբ՝ դրանք հանվել են աշխատող հոսքագծից, որի ամբողջական արժեքը շուրջ 30 մլն դոլար էր։ Այդ մասին նրանք բարձրաձայնել են թե՛ նախագահին, թե՛ վարչապետին ուղղված բաց նամակներում։

Թե ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը գնաց այդ քայլին և ի՞նչ հիմքով հայկական «Նաիրիտ»-ի արտադրության հաշվին ներդրում իրականացրեց օտար երկրում, իրավապահները երբևէ չեն ուսումնասիրել, նման քրեական գործ չի եղել։

Չինաստանի «բարերարները»  

Հայկական «Նաիրիտ» գործարանից հոսքագիծ հանելու և դա հայ-չինական ձեռնարկությունում ներդնելու որոշումը վավերացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրի վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր։

1997-2001 թվականներին Չինաստանում Հայաստանի դեսպանը Ազատ Մարտիրոսյանն էր։ Ուշագրավ  փաստ․ հանրության լայն շերտերին ոչ շատ հայտնի Մարտրիոսյանին 2018-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրել է կոռուպցիոն գումարներ ստանալու և փողերի լվացման համար։ Այդ ժամանակ, սակայն, Մարտիրոսյանն արդեն ՌԴ քաղաքացի էր։

2010-ին՝ համատեղ ձեռնարկության բացման ժամանակ, Չինաստանում ՀՀ դեսպանն Արմեն Սարգսյանն էր (մահացել է 2022 թվականին), այն ժամանակվա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը։ «Նաիրիտ գործարանի» նախկին աշխատակիցները, փորձագետներ ու պաշտոնյաներ այդ տարիներին Սարգսյաններին էին պատասխանատու համարում գործարանի հիմնական միջոցներն ու սարքավորումները Չինաստանին հանձնելու համար։ Հիշեցնենք՝ Տիգրան Սարգսյանի ավագ եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 2005 թվականից «Նաիրիտ» գործարանի փոխտնօրենն է եղել։

Ներկայում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 2014 թվականին ասել էր․ «Եթե այդ ամբողջ պատմությունը բացահայտեն, այդ թելը տանում է դեպի ամենավերին մակարդակ, ամենավերին պաշտոնյաներին մոտ»։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2015-ին նշել էր․ «Նախկին վարչապետի և նրա ընտանիքի կողմից ուղղակիորեն թալանվել է «Նաիրիտ»-ը, և որ մենք մեղավորներ ենք փնտրում, մեղավորները հայտնի են»։

Այս մեղադրանքները նախկին վարչապետը հերքել էր․ «Չինաստանի պայմանագրին Կառավարությունը հավանություն է տվել 2000 թվականին, բանակցությունները սկսվել են 1999-ին, պայմանագիրը ստորագրվել է 2002-ին, իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005-ին: Ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որոնք կապում էին իմ անձի հետ և իմ եղբոր հետ, անհիմն են և սուտ: Այդ ժամանակահատվածում Արմեն Սարգսյանը, որ այսօր մեր դեսպանն է Չինաստանում, որը պրոֆեսիոնալ դիվանագետ է, իր աշխատանքային գործունեությունն իրականացնում էր Միացյալ Նահանգներում՝ որպես ռազմական կցորդ, և Չինաստանում դեսպան է նշանակվել միայն 2008 թվականին։ Սա փաստում է, որ չինական պայմանագիրը, հոսքագծերի արտահանումը որևէ առնչություն չէր կարող ունենալ ո՛չ Տիգրան Սարգսյանի, ո՛չ էլ իր եղբայրների հետ»։

Նախկին վարչապետը մի հանգամանք բաց էր թողել․ նրա եղբայրն ԱՄՆ էր մեկնել Չինաստանից (ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդն է եղել 2002-2008թթ.), որտեղ 1999-2002 թվականներին Հայաստանի ռազմական կցորդն էր։ 

Ուշագրավ է, որ նախկինների կնքած գործարքների օրինականությունը կասկածի տակ դնող հեղափոխական իշխանությունը 2018-ից ի վեր երբևէ չի անդրադարձել «Նաիրիտ»-ի հետ կապված այս գործարքներին, և վերը նշված պաշտոնյաներից որևէ մեկից պատասխաններ չեն պահանջվել։

Գաղտնի պայմանագիրը

2003 թվականին կնքված հայ-չինական պայմանագիրը գաղտնի է և երբևէ չի հրապարակվել։ Factor TV-ին Հայաստանի ԱԳՆ-ից տեղեկացրեցին, որ փաստաթուղթը նախարարությունում առկա չէ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ պարզեցինք, որ պայմանագիրը գտնվում է «Շանսի-Նաիրիտ»-ի հայկական բաժնետիրոջ՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ում, որը 100%-ով պետական է։ Սակայն «Նաիրիտ-2»-ից հրաժարվեցին տրամադրել պայմանագիրը՝ այն համարելով «առևտրային գաղտնիք»։

Ստացվում է, որ միջպետական պայմանագիրը, որով Հայաստանը ռազմավարական տեխնոլոգիա է փոխանցել այլ պետության, փաստացի անհասանելի է։

Միակողմանի շահութաբերություն 

ՀՁ-ի պայմանագիրը ստորագրվել է 2003 թվականին։ 20 տարի անց՝ 2023-ին, այն երկարաձգվել է 10 տարով՝ մինչև 2033 թվականի փետրվար։

«Շանսի-Նաիրիտ» գործարանն ամբողջությամբ գործարկվել է 2010-ին։ Պաշտոնական բացմանը մասնակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Առաջին տարում գործարանն արտադրել է մոտ 5000 տոննա կաուչուկ, 7-րդ տարում, ըստ պաշտոնական աղբյուրների, հասել է նախագծային հզորության՝ 30 հազար տոննայի։ 2019 թվականին ՀՁ-ի խորհրդի անդամ Վարագ Սիսեռյանը, որն այդ ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն էր, մեզ հետ զրույցում հայտնել էր, որ արդեն 2018-ին «Շանսի-Նաիրիտ»-ը 7-8 մլն դոլար շահույթ է ստացել։

Միջազգային հարթակներում առկա տվյալների և ներքին աղբյուրներից տեղեկատվության համադրությամբ Factor TV-ն պարզել է, որ ՀՁ-ն բավականին արդյունավետ է աշխատում։ Մասնավորապես, 2024-ին ընկերությունն ունեցել է մոտ 8,8 մլն դոլար, 2025-ին՝ մոտ 20 մլն դոլարի շահույթ։ Սրա 40%-ը ստացվում է, համապատասխանաբար, 3,5 մլն և 8 մլն դոլար, ընդհանուր՝ 11,5 մլն դոլար, որ պետք է ստանար Հայաստանը՝ որպես մասնաբաժին, սակայն չի ստացել։

Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով՝ 2025 թվականի սեպտեմբերին Չինաստան կատարած այցի ընթացքում քննարկե՞լ է «Շանսի-Նաիրիտ»-ի շահույթի հարցը և ինչո՞ւ Հայաստանը չի դիմում դատական պաշտպանության։ Պարզվել է՝ Փաշինյանը Չինաստանում այդ հարցը չի քննարկել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրեցին, որ չինական կողմը պատճառաբանում է, թե ստացվող շահույթն օգտագործվում է «Sinochem holdings»-ին ունեցած պարտքի տոկոսները մարելու համար։

«ՀՁ-ն այդ կազմակերպության կազմում է և, փաստացի, դուստր ընկերությունը մարում է մայր ընկերության կողմից իրեն տրված պարտքի տոկոսները։ Չինական օրենսդրության համաձայն՝ պարտքերի առկայության դեպքում ընկերությունը չի կարող բաժնետերերին շահութաբաժին փոխանցել, չինական կողմը շահույթի բաշխման մասով առաջարկել է դիմել «Sinochem holdings» մայր ընկերությանը։ ՏԿԵ նախարարը դիվանագիտական խողովակով գրություն է ուղարկել «Sinochem holdings» ընկերության ղեկավարին, որին պատասխան դեռ չի ստացվել»,- նշեցին գերատեսչությունից։

Միաժամանակ, պարզվում է՝ Չինաստանում խախտվել է «Շանսի-Նաիրիտ»-ի մտավոր սեփականությունը։ Վերջինս դիմել է դատարան։ Թեև ՀՀ ներկայացուցիչները պնդել են որպես փոխհատուցում պահանջել 70 մլն դոլար, սակայն չինական կողմը հաշտություն է կնքել 35 մլն դոլարով։ Հաշտության այդ գործընթացը եղել է առանց հայկական կողմի հետ համաձայնեցման։ Ավելին՝ չինացիները որոշել են գումարի ծախսման ուղղությունը՝ առանց ՀՁ-ի խորհրդի համաձայնության (խորհրդի 4 անդամները ՀՀ ներկայացուցիչներն են)։ Դրա կապակցությամբ ՀՀ-ն անհամաձայնություն է ներկայացրել։

ՏԿԵՆ-ի վստահեցմամբ՝ ՀՁ-ի շահութաբերության բաշխման վերաբերյալ քննարկումները շարունակվում են։

Ստացվում է՝ հայկական տեխնոլոգիան ու սարքավորումն աշխատում է Չինաստանում, գործարանը շահույթ է ստանում, սակայն Հայաստանի բաժնեմասը մնում է թղթի վրա։ Ու մինչ վարչապետը լռում է, իսկ ՏԿԵՆ-ը՝ շարունակում դիվանագիտական նամակագրությունը, Հայաստանը տարիներ շարունակ չի ստանում իր միլիոնները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան