Թմրամիջոցի շրջանառության դեպք է բացահայտվել

Լուրեր

11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արզական համայնքի մի բնակիչ թմրամիջոց է պահում ու օգտագործում: Այս տեղեկությունը թմրաշրջանառության մի ողջ շղթայի բացահայտման բանալին դարձավ:

Ոստիկանները ճշտել են տեղեկության հավաստիությունն ու պարզել են քաղաքացու ինքնությունը:  ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ արզականցի Արտակ Ասատրյանը նոյեմբերի 13-ին, կասկածանքով հրավիրվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Անհերքելի փաստերի ճնշման տակ Ասատրյանը խոստովանել է, որ պահում ու օգտագործում է թմրամիջոց: Ավելին, ոստիկանները կասկածներ ունեին, որ նա թմրամիջոցը նաև իրացնում է: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Արտակ Ասատրյանի տան ու գոմի խուզարկությամբ հայտնաբերվել են թղթերի մեջ փաթեթավորված, տարբեր քաշերով մանրացված, չորացված դեղնականաչավուն զանգվածներ՝ կաթուցիչներ ու կանեփանման բույսի ճյուղ:

Ըստ Ասատրյանի՝ հայտնաբերվածը կանեփ թմրամիջոց է, քաղել է Արզականում՝ վայրի աճած կանեփի բույսից, իսկ զանգվածները նա է չորացրել ու մանրացրել, կաթուցիչներով էլ օգտագործել: Հարուցված քրեական գործի շրջանակում իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցներ՝ նոյեմբերի 14-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել Հարություն Մարգարյանը:

Պարզվել է, որ վերջին 2 տարիների ընթացքում Արզականում ու Երևանում նա բազմիցս թմրամիջոց է օգտագործել: Նրան կանեփ է հյուրասիրել Արտակ Ասատրյանը: Նույն օրը՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Չարենցավանի բաժին է բերման ենթարկվել Դավիթ Գրիգորյանը: Խուզարկությամբ՝ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, չորացված, մանրացված կանեփանման զանգված: Պարզվեց, որ զանգվածը թմրամիջոց է, ինչը Գրիգորյանին 3 օր առաջ տվել է Արտակ Ասատրյանը: Նույն կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել նաև Գևորգ Մանասյանը: Պարզվել է, որ նախորդ մի քանի ամիսներին բազմիցս օգտագործել է թմրամիջոց: Հյուրասիրողը կրկին Արտակ Ասատրյանն է եղել:

Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն: