Օպտիմալացումները վերաբերում են ոչ միայն ԲԷՑ-ին, այլև ՀԱԷԿ-ին ու Երևանի ՋԷԿ-ին

Լուրեր

16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի հետ

Շուրջ 2 շաբաթ առաջ հայտարարել էիք, որ Հայաստանի ԲԷՑից մինչև տարեվերջ աշխատանքից կազատվի 150 աշխատող: Ի՞նչ իրավիճակ է հիմա:

– Ընթացքում են, արդեն ԲԷՑ-ում այս պահին 163 թափուր հաստիք ունենք, ևս շուրջ 90 հոգու դեպքում էլ, ովքեր ժամանակավոր աշխատանքային պայմանագրեր ունեն, պետք է հասկանանք՝ այդ աշխատակիցներն ինչո՞վ են այնտեղ զբաղված, ի՞նչ ծանրաբեռնվածություն ունեն, որովհետև կա՛մ ծանրաբեռնված չեն, կա՛մ այնպիսի հաստիքներ են զբաղեցնում, որոնք չեն համապատասխանում նրանց մասնագիտական անձնագրերին ու գիտելիքներին։ Նման երևույթները բացառվելու են, և ասեմ, որ դա միայն ԲԷՑ-ում չի արվում, այլև Երևանի  ջերմակայանում ու Հայկական ատոմակայանում։

Կառավարությունը բանակցում է ՌԴ Էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ»-ի հետ՝ սահմանին մատակարարվող գազի գինն իջեցնելու ուղղությամբ։ Այսուհանդերձ, առաջին դեմքերի մակարդակով բանակցություններ լինելո՞ւ են:

– Գազի ներմուծման գինը միշտ որոշակիորեն իր մեջ պարունակում է նաև քաղաքական կոմպոնենտ: Գիտեք՝ գինը, որով Հայաստան է նեմուծվում գազը, ինչ-որ բանաձևի տեսք չունի, այլ որոշակիորեն զեղչված սակագին է, որը միշտ եղել է 2 պետությունների քաղաքական որոշումների հետևանք։

Այդուհանադերձ, այդ զեղչված գինը շատ ավելի բարձր է, քան ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ այլ երկրների, օրինակ՝ Բելառուսի համար:

– Բելառուսից բարձր է, բայց չմոռանանք, որ Բելառուսն անմիջապես սահմանակից է Ռուսաստանին, իսկ մեր և ՌԴ-ի միջև կա Վրաստանը։ Այսինքն՝ տարանցման գումար:

– Հեղափոխությունից առաջ և մանավանդ  հետո շատ  փորձագետներ, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը, պնդում են, որ գազի սակագնի իջեցման ռեզերվներ կան, ինչի մասին էլ, մեր տեղեկություններով, վաղն արդեն կոնկրետ  հաշվարկներով հայտարարվելու է։ Կխնդրեի ներկայացնել Ձեր կարծիքը:

– Փոխվարչապետին կից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում, որում ներառված են նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներ և վարչապետի գլխավոր խորհրդականը, ուսումնասիրվել են և՛ սակագնի ներքին կառուցվածքը, և՛ հնարավորությունները, որոնք կարող են լինել սահմանին սակագնի վերաբերյալ մեր առաջարկներում։ Բայց քանի դեռ այս պահին բանակցությունները շարունակվում են, չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ։ Բնականաբար՝ բանակցում ենք, որ ունենանք հնարավորինս ցածր սակագին, բայց ինչքա՞ն, ինչպե՞ս և ե՞րբ՝ բանակցությունների ավարտից հետո։

Կան փորձագետներ, որոնք պնդում են, որ միանգամայն իրատեսական է 1 խ.մ.ի համար 100 դրամ սակագինը, եթե տնտեսվարողն արհեստական ծախսեր ցույց չտա։

– Դա ոչ պրոֆեսիոնալ է. մի շարք բաղադրիչների պարագայում՝ սահմանին գազի գին, ԱԱՀ և այլն, արդեն իսկ ստացվում է 88 դրամ։ Եթե սրան էլ ավելացնում ենք կորուստները, չանդրադառնանք, հիմանավո՞ր են դրանք, թե՝ ոչ, բայց անգամ 3 տոկոսի պարագայում, արդեն իսկ ստացվում է 100 դրամ։ Այսինքն՝ գրեթե մեկ խմ մետր գազի ինքնարժեքը:

Այսուհանդերձ, սոցիալական որոշ խմբերի՝ շուրջ 80 հազար բաժանորդի, տրվում է 100 դրամ սակագնով։

– Տրվում է, բայց պետք է հաշվի առնենք, որ միջին սակագինը 255 դոլար է։ Այսինքն՝ այդ սոցիալական խմբերին խաչաձև սուբսիդավորում են այլ խմբերից: Ջերմակայանների համար գազի գինն ավելի բարձր է, քան սպառողների համար: Բոլոր համեմատությունները ճիշտ են, երբ արվում են միջին գնի հետ: Այսինքն՝ սահմանի գին, հետո՝ կորուստներ, ծախսեր, շահույթ, մաշվածություն, ԱԱՀ, և ստանում ենք միջին գինը: Եվ արդեն, ելնելով այն հանգամանքից, թե երկիրն ինչ քաղաքականություն է իրականացնում, այն բաշխվում է՝ ըստ սպառողական խմբերի։ Կարող է ընդհանրապես չբաշխվել, բոլորը վճարեն միջին գին, ինչպես, օրինակ, ջրի դեպքում:

Սակագինը որքանո՞վ կնվազի, եթե բոլորի համար սահմանվի միջին  գին:

– Շուրջ 252 դոլար, այսինքն՝ 40 դոլարով կնվազի բոլորի համար։ Բայց, տեսեք, էլի տարբեր սպառողներ կան. գյուղատնտեսական վերամշակող ձեռնարկություններ և ջերմոցներ, որոնց գազը վաճառվում է միջինից ցածր՝ 212 դոլարով և այլն։

Ո՞ր տարբերակի ու մոտեցման կողմնակիցն եք։

– Իմ անձնական կարծիքով՝ սոցիալապես անապահով խավի և գյուղատնտեսական վերամշակող ձեռնարկությունների համար զեղչված գինը ճիշտ է: Այս մասը եթե թողնում ենք, ապա կարելի է մյուս 2-3 խմբի համար միջինացում անել՝ ջերմակայաններ, խոշոր սպառողներ և բնակչություն, որպեսզի նրանց միջև նման մեծ տարբերություն չլինի: Սա այն դեպքում, եթե ոչինչ չի փոխվում, եթե այսօրվա իրողություններով ենք առաջնորդվում: Այսինքն՝ որոշակիորեն բարձրացնելով ջերմակայանների ու խոշոր սպառողների համար սակագինը՝ կարելի է բնակչության համար այն նվազեցնել։

– Վերլուծություններ եղան, որ ՊԵԿ-ի կողմից «Գազպրոմ Արմենիա»-ում արված ստուգումները, արհեստական կորուստների մասին հայտարարությունները քաղաքական խնդիրներ են առաջացնելու Ռուսաստանում, խանգարելու են բանակցություններին։ Ձեզ՝ որպես նախարարի պաշտոնակատարի, սա անհանգստացնո՞ւմ  է:

– Կարծում եմ՝ ՊԵԿ-ն իր գործառույթների շրջանակում գործողություններ է իրականացրել։ Բնականաբար, պետք է հիմնավորի, ու չեմ կարծում, որ դա կարող է անդրադառնալ բանակցությունների վրա։ Կա օրենսդրություն, և եթե խախտումներ են տեսել, ուրեմն ընկերության հետ համատեղ կնայեն, կարծում եմ՝ բոլոր հարցերը կպարզաբանեն։

– Հեղափոխությունից առաջ էլ, և մանավանդ՝ հետո, որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ, այսպես կոչված, «գազային համաձայնագիրը» ՌԴ-ի հետ վերանայման կարիք ունի։ Համաձա՞յն եք։

– Ես էլ կարծում, որ համաձայնագիրը մեզ ոչ շահեկան բազում խնդիրներ ունի, բայց այն 2013-2014 թվականներից ստացված ժառանգություն է և վավերացված է ԱԺ կողմից։ Այսինքն՝ ունի օրենքի ուժ և, բնականաբար, եթե հնարավոր լինի, բանակցությունների արդյունքում այն դրույթները, որոնք մեր երկրի շահերից չեն բխում, պետք է փորձենք փոխել:

Այսինքն, Ձեր կարծիքով նույնպես, այս համաձայնագիրը, ինչպես ՊՆ նախարարի պաշտոնակատարը մեկ այլ համաձայնագրի մասին  էր ձևակերպել, սեպագիր արձանագրություն չէ՞:

– Ուղղակի ասում եմ՝ եկել է 2013-14 թվականներից, և որ կան շատ խնդրահարույց, ոչ շահավետ կետեր մեզ համար:

– Որո՞նք են դրանք:

– Օրինակ՝ այն, որ վերջին տարիներին ընդհանրապես սահմանափակված էր ՀԾԿՀ գործառույթը։ Այսինքն՝ կա ՀՀ-ում պետական մարմին, որը պետք է իր ընթացակարգերով հետևի սակագների ձևավորմանը, բայց պայմանագրում կան դրույթներ, որոնք ուղղակիորեն սահմանափակում են սա: Արդյունքում՝ հանձնաժողովը չի կարողանում իր գործառույթներն իրականացնել:

– «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն իրազեկումների նոր շարք է սկսել, օրերս հայտարարեց, որ Դուք ևս եղել եք ՀԾԿՀ պատվիրակության կազմում, որը մեկնել է  Փարիզ ու վերադառնալով՝   բավարարել ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերության՝ 11 դրամով ջրի սակագինն ավելացնելու հայտը։ Նաև այն, որ տարիներ շարունակ լինելով ՀԾԿՀ-ի կազմում՝ մշտապես հիմնավորվել եք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումները:

– Եթե նման, այսպես կոչված, միսիա են իրենց վրա վերցրել՝ իրազեկել քաղաքացիներին, ցանկալի կլիներ մի քիչ էլ ավելի մանրամասն օրենսդրություն ուսումնասիրեին: Սրանք պոպուլիստական հայտարարություններ են, ոչ թե իրազեկումներ, որովհետև Փարիզ մեկնեինք, թե ոչ, կան վարձակալության պայմանագիր ու բազիսային սակագներ՝ արդեն իսկ 15 տարվա համար: Այսինքն՝ այդտեղ մարդկային գործոնն իսպառ բացառվում է, և այն   կապել փորձի փոխանակման հե՞տ… որ գնացինք ու դրա արդյունքում սակագինը  բարձրացավ…

Այսուահանդերձ, Փարիզ մեկնելու փաստով քրեական գործ հարուցվեց:

– «Վեոլիա Ջուր» ընկերության մի աշխատակից, որն ինչ-ինչ պատճառներով հեռացվել էր աշխատանքից, ուղղակի հաղորդում էր տվել ոստիկանություն, որն էլ, բնականաբար, դրան պետք է արձագանքեր: Բազմաթիվ վկաներից բացատրություններ են վերցվել, և արդյունքում…

Գործը կարճվե՞լ է։

– Այս պահին՝ ոչ, որովհետև շարունակվում է վկաների հարցաքննությունը:

– Ձեզ հրավիրե՞լ են հարցաքննության։

– Դեռ ոչ։ Ինչ վերաբերում է Իոաննիսյանի մյուս հայտարարություններին, ապա ասեմ, որ մինչև այդ մեթոդիկաներն իմ անվան հետ կապելն ուղղակի կարող էր բացել դրանք ու տեսնել, որ իր մատնանշած՝ նույն ցանցերի մեթոդիկան, ընդունվել է 2002 թվականին և կազմել է մասնավորեցման փաթեթի մաս: Գազի մեթոդիկան ընդունվել է 2004-ին: Անգամ չեմ  էլ ուզում ասել, որ ճիշտ չի պատկերացնում մյուս խնդիրները, բայց գոնե տարեթվերը, թե դրանք ե՞րբ են ընդունվել, կարող էր ճշտել ու հասկանալ, որ ես այդ ժամանակ ընդամենն առաջատար մասնագետ եմ եղել և չէի կարող դրանց ընդունման վրա ազդել:

 

Անի Սահակյան