Գարո Արմենը, որպես համագործակցության սկիզբ, կօժանդակի «City of Smile» հիմնադրամի մի շարք շահառուների բուժմանն արտերկրում

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենի հետ: Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը ներկայացրել է «City of Smile» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:

«Մեր նպատակն է ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի աշխարհում լավագույն կենտրոններից մեկը, որի շնորհիվ մեր համերկրացիները ստիպված չեն լինի արտերկրում բուժում անցնել»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ այս հարցում հիմնադրամի և կառավարության ցանկությունն ու նպատակը նույնն են:

Գարո Արմենն էլ հավելել է, որ Մալայզիայում քաղցկեղի դեմ պայքարին նվիրված համաժողովում Աննա Հակոբյանի ելույթն իրեն հուզվելու և հպարտանալու առիթ է տվել:

«Ձեր ելույթը շատերի սրտին է դիպել, և կարծում եմ, որ այս հարցում մեր համագործակցությունը պետք է հաջողվի՝ նպատակ հետապնդելով ունենալ ոչ միայն սոսկ քաղցկեղի դեմ պայքարի կենտրոն, այլ նոր սերնդի կենտրոն՝ գերժամանակակից միջոցներով հագեցած ու բուժման նոր մեթոդներ կիրառող»,- ասել է Գարո Արմենը: Նա ներկայացրել է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային ամենաարդյունավետ միջոցները, նորագույն լուծումներն ու ժամանակակից մեթոդները՝ նշելով, որ երրորդ սերնդի դեղերի օգնությամբ հիվանդության դեմ պայքարն առավել արդյունավետ է:

Կողմերը պայմանավորվել են, որ որպես համագործակցության սկիզբ՝ հայազգի բարերարը կօժանդակի «City of Smile» հիմնադրամի մի շարք շահառուների բուժմանն արտերկրում: