Թրամփը հայտարարել է, թե իրեն չի հետաքրքրում՝ արդյո՞ք Իրանը կվերադառնա բանակցություններին

Լուրեր

29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր համար միևնույն է՝ արդյո՞ք Իրանը կվերադառնա Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, այն բանից հետո, երբ Պակիստանում բանակցությունները չհանգեցրին համաձայնության։

«Ինձ համար միևնույն է՝ նրանք կվերադառնա՞ն, թե՞ ոչ։ Եթե նրանք չվերադառնան, ես լավ եմ»,- Ֆլորիդայից վերադառնալուց հետո Էնդրյուսի ռազմաբազայում լրագրողներին ասել է Թրամփը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև անցյալ շաբաթվա վերջին բանակցությունները չհանգեցրին Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու համաձայնության, ինչը վտանգի տակ է դրել երկշաբաթյա փխրուն հրադադարը։ Իսլամաբադում շաբաթ օրվանից մինչև կիրակի վաղ առավոտյան տեղի ունեցած բանակցությունները վերջին տասնամյակում ԱՄՆ-Իրան առաջին անմիջական հանդիպումն էին և ամենաբարձր մակարդակի քննարկումները 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից ի վեր։

ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ բանակցությունների ձախողումից հետո երկուշաբթի կսկսեն Իրանի բոլոր նավահանգիստների շրջափակումը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը բանակցող իրանական պատվիրակության կազմում էր, X-ում գրառման մեջ նշել է, որ Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Թեհրանը շատ քիչ էր հեռու Վաշինգտոնի հետ համաձայնության գալուց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի