«Թուրքական հոսք» գազամուղով ռուսական գազը կհասնի նաև Եվրոպա

Լուրեր

05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 11:59
ԱՄՆ-ը, Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման համաձայնագրին․ Axios
05.08.2026 | 11:50
Ինչո՞ւ եք 14 տարեկան երեխային տանջում, թողեք՝ մորը տեսնի․ Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի դստեր մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիա` մասնակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի  ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը. փոխանցում է ermenihaber-ը:

Արարողությանը մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Դեռևս 4 տարի առաջ հիմք դրված «Թուրքական հոսք» նախագիծը, որով նախատեսվում է ռուսական բնական գազը հասցնել Թուրքիա, ապա Եվրոպայի հարավ և հարավ-արևելք, յուրաքանչյուր հատվածով տարեկան 15.7 մլրդ խորանարդ մետր գազ կմատակարարվի:

Նախագծի շուրջ Թուրքիայի նախագահականի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ «Թուրքական հոսքի» երկրորդ մասով մատակարարվելիք գազը կապահովի Եվրոպայի, մասնավորապես Բալկանների էներգիայի մատակարարման անվտանգությունը:

Համաձայն հայտարարության` նախագծի աշխատանքները նախատեսվում է ավարտվել 2019թ., որից հետո գազը կսկսի մատակարարվել Թուրքիա:

Ակնկալվում է, որ ծրագրի շրջանակում կբացվի 13.500 լրացուցիչ աշխատատեղ:

Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:

Նախատեսվում էր, որ «Թուրքական հոսք»-ի  խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցներ Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո: