Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հրահանգել է պատրաստվել մոտ ապագայում Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը և անցնել բարձր պատրաստության ռեժիմի, փոխանցում է Meduza-ն՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

Գլխավոր շտաբի պետը նման կարգադրություն է տվել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցությունների ձախողումից հետո, որոնք տեղի էին ունեցել ապրիլի 11-12-ը Իսլամաբադում։

Ռազմական աղբյուրների խոսքով՝ ՑԱԽԱԼ-ում գործարկվել է կանոնակարգված մարտական պրոտոկոլ, որը նման է 2025 և 2026 թվականներին Իրանի հետ պատերազմի ընթացքում կիրառվածին։ Միաժամանակ բանակում արագացվել են պլանավորման և օպերատիվ գործունեության հետ կապված գործընթացները։

Իսրայելի պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է պահպանել բարձր մարտական պատրաստվածություն, կրճատել արձագանքման ժամանակը և վերացնել օպերատիվ բացերը, հավելում է աղբյուրը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ի գիշերը համաձայնություն էին ձեռք բերել երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին, ինչպես նաև Թեհրանի կողմից պատերազմի սկզբից փակված Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ։ Ժամանակավոր հրադադարի առաջին օրը Իրանը թույլատրել էր չորս նավի անցումը, սակայն կրկին փակել էր նեղուցը այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածներ էր հասցրել Լիբանանում «Հեզբոլլահին»։

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները տեղի են ունեցել ապրիլի 11-12-ը Պակիստանում և, կողմերի գնահատմամբ, տևել են 21-ից 25 ժամ։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ միջուկային հարցի շուրջ։ Բացի այդ, ԱՄՆ-ն և Իրանը փակուղի են մտել Հորմուզի նեղուցի հարցում։ Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը սկսում են նեղուցի շրջափակումը։

Հորմուզի նեղուցը ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ մինչև պատերազմը դրա միջոցով իրականացվում էր ծովային նավթամատակարարումների շուրջ մեկ հինգերորդը։