Ովքեր են Ծառուկյանի ցուցակում և ինչ քաղաքական անցյալ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
15.08.2026 | 14:00
Քեմբրիջի նախկին պրոֆեսոր Ջեյսոն Արդեյին մահացած են հայտնաբերել․ նա հեռացել էր համալսարանից գրագողության մեղադրանքներից հետո
15.08.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15.08.2026 | 13:34
Մեկ խաղափուլ է մնացել․ հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի Մ20 առաջնության առաջատար դիրքերի համար
15.08.2026 | 13:18
Առցանց խաղերից մինչև կիբեռբուլինգ ու անձնական տվյալների արտահոսք․ ՆԳՆ-ն ծնողներին հորդորում է զգոն լինել
15.08.2026 | 12:59
Վթար Վայոց ձորի մարզում․ տուժածը հոսպիտալացվել է
15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
15.08.2026 | 11:58
Վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր ու մեքենաներ. ուժեղ քամու հետևանքները
15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 11:12
65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի
Բոլորը

«Երբ ժամանակը գա, կհրապարակեմ»․ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ընտրողներից քվե է խնդրում՝ առայժմ գաղտնի պահելով կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։

Երեկ Ծառուկյանին պատկանող հանդիսության սրահներից մեկում տեղի ունեցավ կուսակցության համագումարը։ ԲՀԿ-ն այս ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Ծառուկյանի հետ ոչ ֆորմալ դաշինք են կազմել Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» և Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։  Երեկ նրանք ներկայացրին ընտրացուցակի առաջին 30 համարի թեկնածուներին։

Ցանկը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։ Երկրորդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն է։ Նա Քոչարյանի ճամբարից է անցել Ծառուկյանի թիմ։ Թևանյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, մանդատից հրաժարվեց 2023 թվականին։ Քոչարյանի նախկին թիմակիցներից Թևանյանը միակը չէ Ծառուկյանի ցուցակում։ 9-րդ համարի ներքո «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանն է։

Քոչարյանի ղեկավարած դաշինքի մեկ այլ նախկին պատգամավոր՝ Արեգնազ Մանուկյանը, 27-րդն է։ Նա «Հայաստան» խմբակցությունից հեռացավ 2025 թվականի սեպտեմբերին։ Ցուցակում է նաև «Մայր Հայաստան»-ի մեկ այլ անդամ, գեներալ Սեյրան Սարոյանի նախկին օգնական Գևորգ Ստեփանյանը։ Նա 11-րդ տեղում է։

Ցուցակում երրորդը և առաջին կինը Լուիզա Սարգսյանն է։ Նա Գագիկ Ծառուկյանի ընկերոջ դուստրն է, Սարգսյանի հայրը Գագիկ Ծառուկյանի մարզիչն է եղել, երբ վերջինս զբաղվում էր բազկամարտով: Լուիզա Սարգսյանը նախկինում էլ է եղել պատգամավոր։

4-րդ հորիզոնականը բաժին է հասել Փաշինյանի իշխանության օրոք ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանին։ Նա 2021 թվականին տեղակալների հետ հրաժարական ներկայացրեց՝ ԱԳՆ-ն թողնելով առանց ղեկավար կազմի։ 5-րդ համարի թեկնածուն ԲՀԿ-ական Արմեն Մանուկյանն է, զբաղվում է մարզային գրասենյակների աշխատանքների համակարգմամբ։ 6-րդը Աբովյանի թիվ մեկ դպրոցի նախկին տնօրեն Մետաքսե Բաբայանն է։

7-րդ հորիզոնականում ակունքներին վերադարձած նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է։ Մինչ 2017 թվականը Գրիգորյանը ԲՀԿ-ական էր, սակայն 2017-ին Շիրակի մարզում առաջադրվեց ՀՀԿ-ի ցուցակով,  իսկ 2021-ին՝ ՀՀԿ-ի և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության «Պատիվ ունեմ» դաշինքով․ այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։

Ցուցակում 8-րդը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է։ Նա Ծառուկյանի հետ համագործակցում է նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ 10-րդը «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն է։ 12-րդը ԲՀԿ հնաբնակներից Իվետա Տոնոյանն է, որին հաջորդում են Միքայել Մելքումյանը և Արման Աբովյանը։

15-րդ տեղում Ծառուկյանի մեկ այլ ընկերոջ՝ Սեդրակ Առուստամյանի դուստրն է, նախկին պատգամավոր Նորա Առուստամյանը։ Հիշեցնենք՝ Սեդրակ Առուստամյանը մեղավոր ճանաչվեց ընտրակաշառք բաժանելու քրեական գործով, որով Ծառուկյանն արդարացվեց։ 16-րդ հորիզոնակում ԲՀԿ-ական, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է։ 17 համարի ներքո Ծառուկյանին պատկանող Multi Wellness մարզական ակումբի տնօրեն Արման Փիրոյանն է, 18-ը՝ ԲՀԿ երիտասարդական թևից Լիաննա Մանուկյանը։

Ծառուկյանի գլխավորած ընտրացուցակի լավագուն երեք տասնյակի մեջ են նաև քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը և Ստեփան Դաինելյանը։

Ուշագրավ է, որ այս նախընտրական ցուցակից Ծառուկյանը դուրս է թողել փեսաներին, որոնք նախկինում եղել են իր խմբակցության պատգամավորներ։ Խոսքը, մասնավորապես, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի, տրանսպորտի նախկին նախարար, նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդու՝ Դավիթ Մանուկյանի և ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդու՝ Կարապետ Գուլոյանի մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան