ԱԺ-ն ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ԱԲ-ով գեներացված բովանդակության պարտադիր մակնշման պահանջ սահմանող օրինագիծը

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի ապրիլի 7-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 6:

Օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Առաջարկվող կարգավորումներով տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավորվում են արհեստական բանականությամբ (ԱԲ) կամ այլ թվային լուծումներով ստեղծված սինթետիկ բովանդակությունը մակնշել հատուկ տեսանելի պիտակով (label)։ Սա օրենքի իմպերատիվ պահանջ է, որի նպատակն է սպառողին հնարավորություն տալ հստակ տարբերակել տեխնոլոգիական գործիքակազմով գեներացված նյութը իրական բովանդակությունից։

Սահմանված պահանջների խախտման դեպքում հեռարձակողի համար նախատեսվում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով։ Ռադիոհաղորդումների պարագայում ԱԲ գործիքակազմի կիրառման մասին պարտադիր պետք է հայտարարվի եթերի սկզբում և վերջում։

Ներկայացված նախագիծը դեռևս չի առնչվում համացանցային տիրույթին. այդ հատվածի կարգավորումները կներառվեն ԲՏԱ նախարարության կողմից մշակվող հաջորդ օրենսդրական փաթեթում։

Նշենք, որ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մեկ այլ լրամշակված նախագիծ։ Նախագծով հստակեցվում են տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը, սահմանվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածման արգելք, ինչպես նաև ցանցային օպերատորների նկատմամբ հստակեցվում են լիցենզիայի կասեցման և դադարեցման հիմքերը և դրանց կիրառման մեխանիզմները։ Միաժամանակ, նախատեսվում է տուգանք՝ ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու համար։

Առանցքային փոփոխություններից մեկը վերաբերում է նաև պատերազմի կոչերի և ներքաղաքական կյանքին միջամտության սահմանումներին։ Նոր կարգավորման համաձայն՝ այդ հասկացությունների հստակ չափորոշիչները օրենքի ընդունումից հետո քառամսյա ժամկետում կսահմանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ)՝ համապատասխան ենթաօրենսդրական ակտերով, որոնց մասին պաշտոնապես կծանուցվեն։