Քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր

Լուրեր

30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր:

«Վարչապետ Փաշինյանը նշել է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը մեծամասշտաբ միջոցառում է և ունի քաղաքական մեծ նշանակություն Հայաստանի միջազգային հեղինակության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել գագաթաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման համար, և այսօրվա հանդիպումը միտված է քննարկելու արդեն իրականացված աշխատանքները և հետագա անելիքները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ նախապատրաստական աշխատանքները մոտենում են եզրափակիչ փուլին և այս հանդիպման նպատակն է ներկայացնել արդեն իրականացված աշխատանքները, լսել երկրի ղեկավարի դիտարկումներն ու առաջարկություններն աշխատանքներն ամփոփելու համար:

Հաջորդիվ՝ մանրամասներ են ներկայացվել միջոցառման կոնցեպտի մշակման և հայեցակարգային պլանավորման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել բովանդակային և կազմակերպչական այլ հարցերի, այդ թվում՝ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածությանը, լոգիստիկ հասանելիության ապահովմանը և այլն: Ծավալվել է քննարկում վերոնշյալ հարցերի շուրջ:

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը, կոնկրետ հանձնարարականներ տվել տարբեր ուղղություններով հետագա անելիքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել կատարված աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։