Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե

Լուրեր

30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թբիլիսիում նա այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր ներդրումն ունենալ այս գործընթացի առաջխաղացման գործում.

«Մեր երկրները նոր հնարավորություններ են բացում Հարավային Կովկասում։ Այսօրվա զարգացումները մեծացնում են Միջին միջանցքի տարածաշրջանի կարևորությունը։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և արդիականացմանը։ Ադրբեջանն ու Վրաստանը բազմիցս ապացուցել են, որ հուսալի գործընկերներ են, մասնավորապես՝ էներգետիկ հարցերում»,- նշել է Կոբախիձեն։

Ավելի վաղ Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի դեմ առ դեմ հանդիպումը, որին հաջորդել է հանդիպումը ընդլայնված կազմով։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի