Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը. Ալիև

Լուրեր

30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այսօր Հարավային Կովկասում նոր իրավիճակ է ստեղծվում, և Հարավային Կովկասի երկրները չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը» , – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսպիսի հայտարարություն է արել Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ մամուլի ասուլիսում։ Նա  նշել է, որ փաստաթղթերի ստորագրումը բավարար չէ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ամրապնդելու համար։

«Մենք պետք է ամեն փուլում ամրապնդենք խաղաղությունը։ Դա անելու լավագույն միջոցը առևտուրն ավելացնելն է։ Այս գործընթացն այսօր իրականացվում է Վրաստանի միջոցով։ Ես նաև կցանկանայի նշել Վրաստանի դերը այստեղ։ Վրաստանի վարչապետը նշեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Առևտուրը նույնպես կարևոր է այս ոլորտում։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրն իրականացվում է Վրաստանի միջոցով։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանին դրա համար», – ընդգծել է Ադրբեջանի  ղեկավարը։

Ըստ Ալիևի՝ աշխատանքներ են տարվում տրանսպորտային միջանցքների ընդլայնման ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Միջին միջանցքն անցնում է Ադրբեջանով և Վրաստանով և գլխավոր տրանսպորտային զարկերակն է։ Ըստ նրա՝ լրացուցիչ ջանքեր են գործադրվում և կգործադրվեն դրա ընդլայնման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի