ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան

Լուրեր

30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավելի քան 25 մարդ, այդ թվում՝ առնվազն վեց երեխա, զոհվել է Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանում երկուշաբթի գիշերը  իրականացված հարձակումների հետևանքով, գրում է France 24-ը ։

Ավիահարվածներից մեկը թիրախավորել է Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանը, որտեղ ըստ իրանական լրատվամիջոցների,  վնաս է հասցվել բնական գազի բաշխման կայանին։  Տարիներ շարունակ մի շարք երկրներ պատժամիջոցներ են կիրառել համալսարանի նկատմամբ, քանի որ այն աշխատել է զինվորականների հետ՝ զբաղվելով Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրով:

Թեհրանից հարավ-արևմուտք գտնվող Էսլամշար քաղաքի մոտակայքում հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Եվս հինգ մարդ զոհվել է Ղոմ քաղաքի բնակելի թաղամասին հարվածի հետևանքով,  ևս վեցը՝ այլ քաղաքներում, հաղորդում է պետական ​​«Իրան» օրաթերթը:

Եվս երեք մարդ զոհվել է Թեհրանում տներից մեկին հասցված ավիահարվածի հետևանքով, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը: France 24-ի իրանցի թղթակիցը հայտնել է, որ զոհվածների թվում 10 տարեկանից փոքր 6 երեխա կա։

Իսկ Իսրայելում իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է Հայֆա նավահանգստային քաղաքի բնակելի շենքին, շենքի մի մասը փլուզվել է։ Փրկարարական խմբերը աշխատել են ամբողջ գիշեր, և ապրիլի 6-ի վաղ առավոտյան հաստատել են երկու մարդու մահը, ևս երկուսը անհետ կորած է համարվում։

Ապրիլի 6-ի վաղ առավոտյան տագնապի ազդանշաններ են  հնչել ամբողջ կենտրոնական Իսրայելում։ Ապրիլի 5-ին Իրանը չորս հրթիռային արձակում է իրականացրել Իսրայելի ուղղությամբ։  Հրթիռներից մեկը հարվածել է երկրի հարավում գտնվող Բեեր Շեբայի մոտ գտնվող խոշոր արդյունաբերական և քիմիական համալիրին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի