Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
Քաղաքականություն
04.04.2026 | 12:24
Իրաքի հարավ-արևելքում գտնվող Բասրա նավթային ընկերության համալիրում անօդաչու թռչող սարք է կործանվել, ինչի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով ընկերության աղբյուրին:
Զոհերի կամ վնասի չափի մասին տեղեկություններ չեն տրամադրվել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածել Իրանում գտնվող թիրախներին այս տարվա փետրվարի 28-ին։ Իրանը պատասխանում է Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին հարվածներով։