Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել

Լուրեր

27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
Բոլորը

Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել, գրում է DPA-ն։

Foreign Affairs ամսագրի համար հրապարակված հոդվածում Զարիֆը  պնդել է, որ հակամարտությունը պետք է լուծվի՝ համապարփակ խաղաղության համաձայնագիր ապահովելու, այլ ոչ թե հնարավոր փխրուն հրադադարի համար։ Նա գրել է, որ երկու պետություններն էլ պետք է «օգտագործեն այս աղետը որպես հնարավորություն՝ վերջ դնելու 47 տարվա թշնամանքին»։

ԱՄՆ-ն Իսրայելի հետ միասին փետրվարի 28-ին հարձակվեց Իրանի վրա։ Այդ ժամանակից ի վեր սպանվել են Իրանի տասնյակ առաջատար ռազմական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

Իրանը պատասխանեց հրթիռային հարվածներով Իսրայելին և Պարսից ծոցի արաբական պետություններին։ Հորմուզի նեղուցում իրանական ուժերը գործնականում կաթվածահար են արել նավագնացությունը հարձակումների և սպառնալիքների միջոցով, ինչը հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի։ Պատերազմի արագ ավարտը տեսանելի չէ։

«Երկարատև թշնամանքը կհանգեցնի թանկարժեք կյանքերի և անփոխարինելի ռեսուրսների ավելի մեծ կորստի՝ առանց իրականում փոխելու առկա փակուղային վիճակը»,- նշում է Զարիֆը, որը 2013-ից 2021 թվականներին զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Նա ասում է, որ պատերազմը ցույց տվեց, որ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերը չեն կարող կասեցվել ռազմական միջոցներով։ Նրա կարծիքով՝ Թեհրանը, ինչպես անցյալում, պետք է առաջարկի կրճատել իր միջուկային ծրագիրը և բացել Հորմուզի նեղուցը։ Դրա դիմաց ԱՄՆ-ն ստիպված կլինի վերացնել միջազգային պատժամիջոցները։

Զարիֆն ընդգծում է, որ  տնտեսական համագործակցությունը նույնպես հնարավոր է և օգտակար կլինի երկու երկրների համար։

«Այս պատերազմը,- եզրակացնում է նա,- որքան էլ սարսափելի լինի, բացեց դուռը կայուն կարգավորման համար։ Իրանցիները կարող են վրդովված լինել, բայց նրանք կարող են առաջ շարժվել՝ գիտակցելով, որ իրենք ամուր կանգնած են երկու միջուկային տերությունների կողմից իրականացվող զանգվածային և անօրինական ռազմական հարձակման առջև»։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի