Արտոնյալ ուսանողը. ինչու է ռեկտորն ամեն անգամ դիմավորում Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:19
«Մանչեսթեր Սիթին» հաստատեց․ Գվարդիոլան հեռանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:10
Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում՝ ԿԸՀ-ին // Սամվել Կարապետյանը պնդում է՝ իրեն գործարք են առաջարկել․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 15:01
Ուկրաինան 400 քառակուսի կմ տարածք է վերադարձրել` ռուսական ուժերի համար Starlink-ի արգելափակումից հետո
22.05.2026 | 14:59
35 տարի ապրելով ՌԴ-ում երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-իշնիկ չեմ տեսել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 14:52
ԱԱ-2026․ Անգլիայի հավաքականի կազմը՝ առանց Փալմերի, Ֆոդենի, Մագուայրի ու Ալեքսանդր-Առնոլդի
22.05.2026 | 14:44
107 հազար եվրո, 110․3 հազար դոլար, 10 մլն դրամ․ ինչ կա Անդրանիկ Թևանյանի հայտարարագրում 
22.05.2026 | 14:31
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22.05.2026 | 14:25
Վոլոդինը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական քաղաքականություն» է վարում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ընդունվել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիա։ Factor TV-ին կառավարությունից հայտնել են, որ վարչապետը «Ղեկավարների կառավարչական արդյունավետության բարձրացման վերապատրաստման» ծրագրի ուսանող է։ Դասընթացի տևողությունը 40 ակադեմիական ժամ է, վճարը՝ 160 հազար դրամ։

Փաշինյանն ամեն անգամ դասի գնալիս ֆեյսբուքյան էջում ռիլեր է հրապարակում, որոնցից պարզ է դառնում, որ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն ամեն անգամ անձամբ դիմավորում և ճանապարհում է ուսանող Փաշինյանին։

Ինչու է ամեն անգամ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը ակադեմիայի բակում դիմավորում ուսանող Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի աշխատակազմից Factor TV-ին փոխանցել են, որ դա պայմանավորված է արարողակարգով։ Հարց է ծագում՝ ի՞նչ արարողակարգի մասին է խոսքը, եթե Փաշինյանը ոչ թե ի պաշտոնե է այց կատարում ակադեմիա, այլ որպես ուսանող։

Փաշինյանին ամեն անգամ դրսում դիմավորող ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք բոլոր ուսանողներին է դիմավորում։

«Երկրի ղեկավարը գալիս է մեզ մոտ, դրանով է պայմանավորված, որպես ունկնդիր է գալիս»,- ասաց Ղազեյանը։

Այն, որ ռեկտորը ակադեմիայի մյուս ուսանողներին նույն պատվին չի արժանացնում, պարզ է դառնում մյուս ուսանողների մեկնաբանություններից, ընդ որում՝ ՔՊ-ական ուսանողների։
«Չկա նման բան, ռեկտորը ինձ դիմավորի ի՞նչ անի, ես սովորական, մնացած ուսանողների նման անցնում եմ իմ դասին»,- ասաց Երևանի ավագանու ՔՊ անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նա Factor TV-ին փոխանցեց, որ պետական կառավարման ակադեմիայում հանրային կառավարում է սովորում։ Ասում է՝ ուսանող դառնալու մտքին եկել է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունից ոգևորվելով։ Նա միայն Նիկոլ Փաշինյանին ցուցադրաբար դիմավորելը ռեկտորի կողմից խտրական մոտեցում չի համարում։
«Երկրի ղեկավարը սովորում է, գալիս է և իրեն դիմավորում են, ինձ համար նորմալ երևույթ է, այդպես էլ պետք է լինի»,- ասաց նա։

Մեկ այլ ՔՊ-ական՝ Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Բաբայանին, ով, ի դեպ, Փաշինյանի խմբում է սովորում, ևս ռեկտորը չի դիմավորում։ «Մենք, որ գնում ենք, ռեկտորն այնտեղ է լինում, ներս մտնելուց բարևում ենք ռեկտորին, դուրսը կանգնած չի լինում»։ Փաշինյանի համակուրսեցին շեշտում է՝ ուսանողին դիմավորելը բուհի ղեկավարի գործառույթը չէ։ «Դա ռեկտորի ֆունկցիան չէ, որ գա մեզ դիմավորի»։

Փաշինյանի հրապարակած մեկ այլ ռիլում էլ տեսնում ենք, որ ուսանող Փաշինյանի լսարան մտնելու ժամանակ մյուս ուսանողները ոտքի են կանգնում։

Արդյոք կրթվելու քարոզչություն անող Փաշինյանը դիսկոմֆորտ չի զգում, երբ իրեն ցուցադրաբար դիմավորում են՝ կրթվելու նպատակով ակադեմիա գնալիս։
«Ես վարչապետն եմ, ուր գնում եմ, պետք է լինի պատշաճ արարողակարգ, դա իմ անձնական քմահաճույքը չէ»,- մեր հարցին ի պատասխան այսօր ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է կրթության կարևորությունը։ Բայց արդյո՞ք իրական կրթվածության կարևոր ցուցիչներից մեկը չէ նաև այն, որ հավասար իրավունքների ու հնարավորությունների ուսանողական միջավայրում մարդը չի առանձնանում իր արտոնյալ դիրքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան