Ըստ ՔԿ-ի ՝ Սամվել Կարապետյանի դատական նիստին ու ակցիային մասնակցելու համար 204 և 300 հազար դրամ են փոխանցել

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Տավուշում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը նյութապես շահագրգռել է Սամվել Կարապետյանի՝ դատական նիստերին և ակցիաներին մասնակցելու համար․ նա ձերբակալվել է, գործը շարունակվում է։

«ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մի շարք անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավարի կողմից Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավարին՝ Ս.Կ.-ի դատական նիստերին և այլ ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ:

Մասնավորապես՝ 2026 թվականի հունվարին Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավար Գ.Գ.-ն «Ֆեյսբուք»-ի միջոցով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ում գրանցվել է որպես ծրագրերի իրականացման մասնագետ, որից հետո վերջինիս ուղորդել են գնալ և ներկայանալ ՀԿ-ի՝ Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ին՝ հետագա գործողություններին ծանոթանալու համար:

Հետևելով հրահանգներին՝ Գ.Գ.-ն հունվարին հանդիպել է գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ին, տեղեկացել, որ ընդունվել է աշխատանքի ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակում, սակայն որևէ աշխատանք չպետք է կատարի, փոխարենը՝ միայն «Մեր ձևով» շարժման հետ մասնակցելու է Ս.Կ.-ի դատական նիստերին ու այլ ակցիաներին, որի դիմաց իր անվամբ բացված բանկային քարտին փետրվարի 11-ին փոխանցվել է 204 հզր ՀՀ դրամ, իսկ մարտի 10-ին՝ 300 հզր դրամ գումար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Լ.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Ապրիլի 2-ին Լ.Վ.-ն ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում գրասենյակում և ղեկավարի բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 2018 թվականի ընտրությունների վերաբերյալ նոթատետրեր, որոնցում առկա են քաղաքացիների անուն, ազգանուններ, կուսակցական պատկանելիության վերաբերյալ տեղեկություններ:

Խուզարկություններով հայտնաբերվել են նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։