Իմ խնդրանքը ձեզ, հարցրեք՝ տղամարդավարի պատրա՞ստ եք ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
25.11.2026 | 09:50
Նավթի գներն աճել են
25.11.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
Բոլորը

«Իմ խնդրանքը ձեզ, խնդրում եմ ուղղակի հարցրեք՝ տղամարդավարի պատրա՞ստ եք ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԷՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

«Իմ խնդրանքը ձեզ, ուղիղ հարց տաք՝ ձեր կողմից ընտրված, թղթի վրա անկախ, բայց փաստացի կախված, կախյալ հանձնաժողովի նախագահը ուղիղ հայտարարեց, որ այդ վարկերի տոկոսները չեն մտնում սակագնի մեջ, այսինքն, ինչքան ուզում է վարկ ունենա ՀԷՑ-ը, տոկոսները սպասարկում է սեփականատերը՝ իր միջոցներից։ Երկրորդը՝ ֆիքսեց, որ երեք միլիոն մարդու գրպան չենք մտել, այսինքն, չի ապացուցվել։ Երրորդը,  որ ԲԷՀ համակարգը խափանվել է, և ոչ մեկը չի կարող ասել՝ դա չի վերականգնվելու։ Ընդ որում, խոսվում էր մոտավորապես 70 միլիարդ փոշիացնելու մասին, չէ՞, այդ համակարգի վրա այդքան գումար է դրվել, և եթե այդ համակարգը չի աշխատում, նշանակում է՝ փոշիացվել է և այլն։ Հիմա արդյոք այդ մարդիկ պատրա՞ստ են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից»,- ասաց Ղազինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։