Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները մեկնարկում են չորրորդ փուլում
Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։ Մրցաշարը կավարտվի ապրիլի 7-ին։
Հիշեցնենք, որ փետրվարին հայ մարմնամարզիկները մասնակցել էին Գերմանիայի Կոտբուս քաղաքում աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին, այնուհետև բաց էին թողել հաջորդ երկու փուլերը, որոնք կայացել էին Թուրքիայում ու Ադրբեջանում։