Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը կարող է բախվել էներգադեֆիցիտի, եթե չլուծի նոր ԱԷԿ-ի հարցը

Լուրեր

05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Երևանը չորոշի մինչև 2026 թվականի վերջը նոր ատոմակայան կառուցել, ապա կարող է երկրում  էներգադեֆիցիտի բախվել։

Օվերչուկը նշել է, որ ռուսական կողմը չի խոսում Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2046 թվականը երկարաձգելու մասին։ «Նոր կայանի նախագծման, կառուցման և շահագործման հանձնման ցիկլը սովորաբար տևում է մոտ 10 տարի։ Մենք հասկանում ենք, որ եթե մինչև ընթացիկ տարվա վերջ նոր կայանի կառուցման վերաբերյալ որոշումներ չընդունվեն, ապա տեսանելի ապագայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Մեծամորի ԱԷԿ-ը կփակվի, իսկ նոր կայանը դեռ չի լինի կառուցված։ Մենք նաև խորապես համոզված ենք, որ Հայաստանին անհրաժեշտ տեխնոլոգիաները առկա են միայն Ռուսաստանում», – նշել է նա։

«Կա խնդիր, որը կապված է այն բանի հետ, որ խոսվում է մեկ բան, իսկ իրականությունը բոլորովին այլ է։ Հայաստանի, և գուցե նաև նրա հարևանների համար, դա կունենա երկարաժամկետ բացասական հետևանքներ։ Ամենայն հավանականությամբ, երկրում էներգիայի դեֆիցիտը կփոխհատուցվի ներմուծման հաշվին, ինչը միշտ էլ էժան չէ սպառողների համար։ Կկիրառվեն նաև վերականգնվող աղբյուրների վրա հիմնված գեներացիաներ, սակայն դա նույնպես խնդրի լուծում չէ», — ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Փետրվարի 3-ին ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է , որ Հայաստանը որոշել է ապագա ատոմակայանի տեսակը՝ մոդուլային, Մեծամորի գործող ատոմակայանին փոխարինելու համար:

«2026 թվականին մենք կարևոր որոշում ենք ընդունել՝ ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը․ այն պետք է լինի մոդուլային»,- այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով Factor TV-ի հարցին, ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Մենք շարունակել ենք ուսումնասիրություններն այդ առումով և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի մասով, սակայն մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք։ Կարծում եմ՝ մոդելի ընտրության հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականի ընթացքում։ Շտապելու անհրաժեշտություն չունենք։ Կապված մոդելի ընտրությունից՝ կորոշվի, թե որ երկրի հետ ենք իրականացնելու աշխատանքները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի