Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ դիտարկվում է երկաթուղու կառավարումը Ռուսաստանից Ղազախստանին  փոխանցելու հարցը։

Նա հիշերցրել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինի հայտարարությունը, որ Մոսկվան չի բանակցում Երևանի և Աստանայի hետ երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը:

«Ես նաև կցանկանայի հիշեցնել, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրի ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։ Արդեն երկար տարիներ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ԲԲԸ-ն պատասխանատու կերպով կատարում է այս պայմանագրի պայմանները,  ռուսական ներդրումները կազմել են ավելի քան 30 մլրդ ռուբլի»,- հայտարարել է Զախարովան։

Ինչ վերաբերում է բարձր մակարդակի բանակցություններին, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ դա մեկնաբանում է նախագահի աշխատակազմը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, որտեղ բանակցություններ կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի