ՌԴ-ն չի քննարկում Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը

Լուրեր

25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
Բոլորը

ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի բանակցում Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը: Այս հարցի մասին նախկինում խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է Կոմերսանտը:

«Կարող եմ ասել, որ նախ՝ մենք որևէ մեկին որևէ կոնցեսիա տալու ծրագրեր չունենք։ Երկրորդ՝ մեր գործընկերներն ու ընկերները Հայաստանում պաշտոնապես չեն քննարկել այս հարցերը մեզ հետ»,- ասել է Անդրեյ Նիկիտինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ այս հարցի շուրջ Ղազախստանի հետ նույնպես շփումներ չկան։

2008 թվականի փետրվարին Հայաստանը ստորագրել է կոնցեսիոն պայմանագիր, որով հանրապետության երկաթուղային տրանսպորտային համակարգը փոխանցվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կառավարմանը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է։ Պայմանագիրը նախատեսում է 30-ամյա կոնցեսիոն պայմանագիր՝ տասը տարի երկարաձգման հնարավորությամբ։

2025 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ռուս գործընկերներին արագ վերականգնել երկաթուղու այն հատվածները, որոնք տանում են դեպի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններ (այդ հատվածներն անհրաժեշտ են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի երթուղի» տրանսպորտային նախագծի իրականացման համար)։

Մարտի սկզբին Հայաստանի վարչապետը հայտարարեց Ռուսաստանի հետ երկաթուղու կառավարումը մեկ այլ երկրի, օրինակ՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին փոխանցելու վերաբերյալ քննարկումների մասին։ Մարտի 26-ին Փաշինյանը հույս էր հայտնել, որ Ռուսաստանը և Հայաստանը կհամաձայնվեն կառավարումը փոխանցել ղազախ գործընկերներին, սակայն մինչ օրս ռուս գործընկերները չեն հաստատել այս տարբերակը։

«Դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և ՌԴ-ի միջև կա փոխադարձ ըմբռնում, և ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է… Բայց ՌԴ-ի գործընկերները դեռ չեն ասել՝ «Լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք»։ Քննարկումն այլ ռեժիմով է, բայց այդպիսի գաղափարներ կան քննարկվող։ Առաջնահերթություններ չկան, հարցը չի քննարկվում, թևածող կամ քայլող գաղափարներ կան»,- ասել էր Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի