Ատոմակայանի աշխատողը վախվորած հրաժարվեց մեզ տրամադրել իր վարձով տարածքը. «Միասնության թևեր»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
25.11.2026 | 09:50
Նավթի գներն աճել են
25.11.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
Բոլորը

«Տեղական ինքնակառավարման մարմինները գործիք են կառավարության ձեռքում, այնինչ այս մարմինները ինքնակառավարվող մարմիններ են և չպիտի լինեն գործիք, մեր երկրի դեպքում, ցավոք, մեկ մարդու ձեռքում։ Նրանք խոչընդոտում են մեզ»,- այս մասին հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Ստյոպա Ասրյանը։

«Մեծամոր համայնքում մենք մեր գրասենյակը բացելու հետ կապված փնտրում էինք տարածք վարձակալությամբ տրամադրելու համար։ Արդեն ձեռք էր բերվել պայմանավորվածություն այն մարդու հետ, որը պատրաստ էր տրամադրել իրեն պատկանող տարածքը վարձակալությամբ և շատ դրական տրամադրված, արդեն բոլոր փաստաթղթերը դեռ իր կողմից էին շտապեցվում, որ բոլոր փաստաթղթերը օրինական ձևով կնքենք և կստանանք տարածքը մեր գործունեությունը ծավալելու համար։ Մինչդեռ դրանից մի քանի ժամ անց, հաջորդ օրը առավոտյան փոխվեց այս մարդու մոտեցումները այս հարցի վերաբերյալ, և նա լրիվ վախվորած, տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով նշեց, որ պատրաստ չէ տրամադրել տարածքը հենց այս կոնկրետ մեր գործունեության համար»։

Ասրյանի պնդմամբ՝ այդ մարդն աշխատում է պետական համակարգում որպես ծառայող Հայաստանի ատոմային էլեկտրակայանում՝ ՀԱԷԿ-ում, ինչի պատճառով էլ Մեծամորի, և համայնքային իշխանությունները, մարզային իշխանությունները տարբեր ձևեր գտնում են՝ խոչընդոտելու նոր գործունեությունը Մեծամոր և Արմավիր համայնքներում»։

Մանրամասները՝ տեսանյութում։