Իտալիան ԱՄՆ-ին արգելել է մուտք գործել Սիցիլիայի ավիաբազա

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Իտալիան մերժել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռների վայրէջքի իրավունք տրամադրել Սիցիլիայի արևելյան ափին գտնվող համատեղ բազայում, գրում է DW-ն։

Իտալիական Corriere della Serra պարբերականը հաղորդել է, որ երկրի պաշտպանության շտաբի պետ Լուչիանո Պորտոլանոն, գործելով պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոյի հրամանով, տեղեկացրել է ԱՄՆ հրամանատարությանը, որ ամերիկյան ռմբակոծիչներին թույլ չի տրվի վայրէջք կատարել Կատանիայի մոտ գտնվող Սիգոնելլա ավիաբազայում։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը նախկինում Պորտոլանոյին տեղեկացրել էր, որ ամերիկյան ռմբակոծիչները վայրէջք կկատարեն Սիցիլիայում՝ նախքան Իրանում առաքելություններ իրականացնելը։ Իտալիայի իշխանությունները որոշել են, որ դրանք իրավունք չունեն վայրէջք կատարել բազայում՝ համաձայն Հռոմի և Վաշինգտոնի միջև կնքված երկկողմ համաձայնագրի։ Դրա համաձայն՝ ամերիկյան կողմն օդանավերն իտալական ռազմաբազա ուղարկելուց առաջ պետք է նախնական խորհրդակցություններ նախաձեռներ Հռոմի հետ, ինչը չի արվել։

Հաշվի առնելով պայմանագրի կոնկրետ պայմանները և այն փաստը, որ որևէ թույլտվություն չի ստացվել, իտալական իշխանությունները հայտարարել են, որ ընտրությունը պարզ է, գրում է իտալական պարբերականը։

«Մենք հանձնառու ենք խորհրդարանին ներկայացնել ցանկացած գործողություն, որը դուրս է գալիս պայմանագրերից և, հետևաբար, պահանջում է թույլտվություն»,- դիմելով երկրի խորհրդարանին՝ հայտարարել է Կրոսետտոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի